Գլխավոր տեղեկություն
Համար
N 723-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2017 թվականի N 723-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 285-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 21-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 285-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը․

1) որոշման 1-ին կետում «նախապատրաստական» բառից հետո լրացնել «և իրականացման» բառերը.

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 7

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հուլիսի 7-ի N 723-Ա
որոշման

 

 

«Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
մարտի 21-ի N 285-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսային կետի արդիականացման ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ իրականացՄԱՆ աշխատանքների համակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի

Ա. Սաքապետոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Վ. Մանուկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

   

Ա. Գևորգյան

- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

   

Վ. Լալայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ

   

Ք. Քաբաբյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ

   

Դ. Մելքոնյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

   

Գ. Հայրապետյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական

   

Մ. Մկրտչյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ

   

Է. Ծառուկյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ

   

Պ. Աղաբաբյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարարության աշխատակազմի միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ

   

Ա. Գասպարյան

- ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ներքին անվտանգության վարչության ռազմական անվտանգության բաժնի փորձագիտական խմբի ղեկավար (համաձայնությամբ)

   

Ա. Հախումյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ

   

Մ. Մայիլյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակազմի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ

   

Ա. Մանուկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության աշխատակազմի անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

   

Ա. Բակունց

- ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) ժողովրդավարական կառավարման և սահմանների համալիր կառավարման ծրագրերի վերլուծաբան (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

   

Դ. Ալեքսեև

- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

   

Ա. Լոբանով

- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

   

Ե. Գերաշչենկո

- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

   

Ռ. Անցուպով

- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

   

Վ. Կոզլովսկի

- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

   

Կ. Հոֆսթրա

- Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ), «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի թիմի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

   

Ա. Ափոյան

- Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն (ՄՔՄՄԿ), «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի պատասխանատու (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

   

Դ. Ավագյան

- Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)»։

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան