Գլխավոր տեղեկություն
Համար
N 728-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.06/43(1318) Հոդ.701
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2017 թվականի N 728-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 65, ինչպես նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 120 տեղերից բացի սույն որոշմամբ հատկացվող լրացուցիչ 18 միջին մասնագիտական և 280 նախնական մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության տեղերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2017 թվականի հոկտեմբերի 30-ը՝

1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերի ըստ ոլորտների և մասնագիտությունների բաշխման վերաբերյալ՝ հիմք ընդունելով աշխատանքի շուկայի (առաջարկի և պահանջարկի, զբաղվածության և գործազրկության) առկա վիճակի վերլուծության արդյունքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 
2017 թ. հունիսի 28
Երևան

 
 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

հունիսի 23-ի N 728-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ

 

NN ը/կ

Պետական լիազորված մարմնի և ոլորտի անվանումը

Տեղերի
թիվը

1.

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 
 

Ոլորտ 2. Արվեստ

500

 

Ոլորտ 4. Գործավարություն, վարչարարություն և իրավունք

110

 

Ոլորտ 6. Տեղեկատվություն և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ)

270

 

Ոլորտ 7. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն

1215

 

Ոլորտ 8. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն

65

 

Ոլորտ 9. Առողջապահություն և սոցիալական աշխատանք

25

 

Ոլորտ 10. Սպասարկում (ծառայություններ)

1642

 

Պահուստային տեղեր

50

 

ԸՆԴԱՄԵՆԸ

3877

2.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

 
 

Ոլորտ 10. Սպասարկում (ծառայություններ)

400

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

հունիսի 23-ի N 728-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ

 

NN ը/կ

Պետական լիազորված մարմնի և ոլորտի անվանումը

Տեղերի թիվը

1.

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 
 

Ոլորտ 01. Կրթություն

216

Ոլորտ 02. Արվեստ

1018

Ոլորտ 03. Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվություն

47

Ոլորտ 04. Գործարարություն, վարչարարություն և իրավունք

1936

Ոլորտ 05. Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն

30

Ոլորտ 06. Տեղեկատվություն և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ)

862

Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն

775

Ոլորտ 08. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն

282

Ոլորտ 09. Առողջապահություն և սոցիալական աշխատանք

1370

Ոլորտ 10. Սպասարկում

582

Պահուստային տեղեր

595

ԸՆԴԱՄԵՆԸ

7713

2.

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

 

Ոլորտ 01. Կրթություն

2

 

Ոլորտ 02. Արվեստ

89

ԸՆԴԱՄԵՆԸ

91

3.

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

Ոլորտ 01. Կրթություն

90

4.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

 

Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն

5

 

Ոլորտ 10. Սպասարկում

10

ԸՆԴԱՄԵՆԸ

15

5.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

 
 

Ոլորտ 10. Սպասարկում

80

 

Պահուստային

3

ԸՆԴԱՄԵՆԸ

83


Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան