ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2017 թվականի N 778-Ա
ՆԻԿՈԼԱՈՍ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16‑րդ հոդվածի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին (ծնվ.` 1999 թվականի մարտի 2-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 7 Երևան |