Գլխավոր տեղեկություն
Համար
N 219-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.06.21/19(588).1 Հոդ.206.2
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
31.05.2017
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017237

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 մայիսի 2017 թ.

ք. Երևան

N 219-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները»`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 և 13.1 կետերով.

«1.1 Վլրաց և Վպահուստ բաղադրիչների մեծությունները որոշվում են ըստ կառուցվող գծերի երկարության և կառուցվող ենթակայանի միջին արժեքների։ Կառուցվող գծերի և ենթակայանների միավորի միջին արժեքները հրապարակվում են ընկերության պաշտոնական կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։»,

«13.1 Վրաց և Վպահուստ բաղադրիչների մեծությունները որոշվում են ըստ կառուցվող գծերի երկարության և կառուցվող ենթակայանի միջին արժեքների։ Կառուցվող գծերի և ենթակայանների միավորի միջին արժեքները հրապարակվում են ընկերության պաշտոնական կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։».

2) հավելվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում «կառուցման արժեքը» բառերը փոխարինել «կառուցման միջին արժեքը» բառերով, իսկ նույն կետի վերջին նախադասության մեջ «կառուցման արժեքն է» բառերը փոխարինել «կառուցման միջին արժեքն է» բառերով.

3) հավելվածի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «կառուցման արժեքը» բառերը փոխարինել «կառուցման միջին արժեքը» բառերով, իսկ նույն կետի վերջին նախադասության մեջ «կառուցման արժեքն է» բառերը փոխարինել «կառուցման միջին արժեքն է» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան