Գլխավոր տեղեկություն
Համար
N 1041-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2017 թվականի N 1041-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ներկայացված հայտը բավարարելու ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ մասին

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 29

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 24-ի N 1041-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական
բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1.

 8474200001

Կոնային քարջարդիչ մեքենա СМД-111 (Дробилка щековая)
Ստացիոնար կոնային քարջարդիչներ՝ ջարդող շարժական կոնի հիմքի ոչ պակաս, քան 2200 մմ, բայց ոչ ավելի, քան 3000 մմ տրամագծով կամ ընդունիչ անցքի՝ ոչ պակաս, քան 500 մմ, բայց ոչ ավելի, քան 1500 մմ երկարությամբ և ոչ պակաս, քան 60 մմ և ոչ ավելի, քան 300 մմ լայնությամբ

Ստանդարտ չափը՝ 9x12,
Ընդունվող հումքի առավելագույն չափը՝ 750 մմ,
Թողարկվող արտադրանքի առավելագույն չափը՝ 97-163 մմ,
Արտադրողականությունը՝
180 մ3/ժ,
Շարժիչի հզորությունը՝ 90 կՎտ,
Կշիռը՝ 67,6 տ,
Տարածական չափերը՝ 5,3x6x4 (երկարություն, լայնություն, բարձրություն)

հատ

1

Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան

70 մլն

2.

8474200001

Լեհական արտադրության կոնային քարջարդիչ մեքենա,
Ստացիոնար կոնային քարջարդիչներ՝ ջարդող շարժական կոնի հիմքի ոչ պակաս, քան 2200 մմ, բայց ոչ ավելի, քան 3000 մմ տրամագծով կամ ընդունիչ անցքի՝ ոչ պակաս, քան 500 մմ, բայց ոչ ավելի, քան 1500 մմ երկարությամբ և ոչ պակաս, քան 60 մմ և ոչ ավելի, քան 300 մմ լայնությամբ

Ստանդարտ չափը՝ 9x12,
Ընդունվող հումքի առավելագույն չափը՝ 700 մմ,
Թողարկվող արտադրանքի առավելագույն չափը՝ 97-161 մմ,
Արտադրողականությունը՝
180 մ3/ժ,
Շարժիչի հզորությունը՝ 90 կՎտ,
Կշիռը՝ 68 տ:

հատ

1

Լեհաստան

55 մլն

3.

8716398008

Կցորդ-բեռնատար,
Կցորդներ և կիսակցորդներ, ոչ ինքնագնաց այլ
տրանսպորտային միջոցներ, դրանց մասերը՝ շահագործված,
որոնց թողարկումից
անցել է 7 տարվանից ավելի

Շարժիչի հզորությունը՝ 1/1 կՎտ / Ձ.ՈՒ.,
Թույլատրված առավելագույն զանգվածը՝ 47,5 տ,
Զանգվածը՝ առանց բեռնվածության՝ 10 տ

հատ

1

Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա

11 մլն

4.

8701209017

Թամբային քարշակ,
Տրակտորներ (բացի 8709 ապրանքային դիրքում
դասակարգված տրակտորներից)`
տրակտորներ՝ անվավոր կիսակցորդների համար՝ շահագործված՝ թամբով քարշակներ՝ այլ

Շարժիչի հզորությունը՝ 332/452 կՎտ/ Ձ.ՈՒ.,
Թույլատրված առավելագույն զանգվածը՝ 18 տ,
Զանգվածը՝ առանց բեռնվածության՝ 7,5 տ

հատ

3

Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա

41 մլն

5.

8716393009

Ինքնաթափ կցորդ,
Կցորդներ և կիսակցորդներ, այլ ոչ ինքնագնաց տրանսպորտային միջոցներ, նրանց մասեր: Այս դիրքի տրանսպորտային միջոցները նախատեսված են այլ տրանսպորտային միջոցների օգնությամբ տեղափոխման համար (տրակտորներ, բեռնատարներ, մոտոցիկլներ, երկակնանի հեծանիվներ և այլն)

Բեռնատարողությունը՝ 30-35 տ

հատ

2

Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա

36 մլն

6.

4010120000

Փոխակրիչի (կոնվեյերի)
ժապավեն՝ ռետինե, ամրանավորված մանածագործական նյութերով (транспортировочная лента)

1000 մմ լայնության ռետինե ժապավեն՝ ամրանավորված մանածագործական նյութերով

կգ

4000

Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան

30 մլն

 

Ընդամենը

         

243 մլն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան