ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2017 թվականի N 679-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 572-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ-ի ՄԶԳ-ի միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված N AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Oժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի կատարումն ապահովող կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 572-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածի 5-րդ և 22-րդ կետերում «աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 4 Երևան |
Հավելված |
«Հավելված N 1 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԶԳ-Ի ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԿՆՔՎԱԾ N AAG-111-G-13-001 ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Վ. Ստեփանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար | |
Ա. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի | |
Կ. Թամազյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
Դ. Սահակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | |
Ս. Քրմոյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | |
Ա. Սաքապետոյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ | |
Վ. Եղիազարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | |
Հ. Հովակիմյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ | |
Ծ. Սողոմոնյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ | |
Կ. Ասատրյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետ (խորհրդի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|