Գլխավոր տեղեկություն
Համար
N 617-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.16/38(1313) Հոդ.614
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2017 թվականի N 617-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների և պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու մասին» N 1229-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայությամբ` պետական գրանցման ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ պետական գրանցման ենթակա սննդամթերքի ներմուծումը և շրջանառությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ դրանց անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող անձանց և փոխադրամիջոցների, Հայաստանի Հանրապետության սահմանով և մաքսային տարածքով տեղաշարժվող՝ վերահսկողության ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի նկատմամբ պետական սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և շրջանառվող՝ վերահսկողության ենթակա սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը սույն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկելու համար հիմք են հանդիսանում տրանսպորտային (փոխադրական) և (կամ) առևտրային փաստաթղթերում կամ ապրանքն արտադրողի տեղեկատվական նամակում պարունակվող տեղեկությունները, որոնցով հավաստվում է սույն որոշման N 1 հավելվածի ցանկում նշված արտադրանքի կիրառման ոլորտը:

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 30-ի N 1229-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա սննդամթերքն ու սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերն են՝

1) սննդամթերքը (մարդու կողմից սննդում օգտագործվող բնական կամ վերամշակված տեսքով մթերքներ), այդ թվում՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի՝ ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 02-05, 07-25, 27-29, 32-34, 35).

2) սննդամթերքի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման ու մակնշման փուլերում օգտագործված, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող և սննդամթերք չհամարվող ցանկացած նյութ։

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 30-ի N 1229-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՄԲ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման ենթակա են`

1) հանքային ջուր (սեղանի՝ բնական, սեղանի՝ բուժիչ, բուժիչ), շշալցված, տարայավորված խմելու ջուր (այդ թվում՝ մանկական սննդում օգտագործելու համար), տոնուսավորող ըմպելիքներ, ալկոհոլային (ներառյալ թույլալկոհոլային) արտադրանք, գարեջուր.

2) հատուկ նշանակության սննդամթերք, այդ թվում՝ մանկական սննդամթերք, սննդամթերք՝ հղի և կերակրող կանանց համար, դիետիկ (բուժիչ և կանխարգելիչ նպատակներով) սննդամթերք, մարզիկների սնուցման համար սննդամթերք, կենսաբանական ակտիվ հավելումներ, դրանց արտադրության համար հումք, օրգանական սննդամթերք.

3) գենետիկորեն ձևափոխված (տրանսգենային) օրգանիզմների օգտագործմամբ ստացված սննդամթերք, այդ թվում՝ գենետիկորեն ձևափոխված միկրոօրգանիզմներ.

4) սննդային հավելումներ, համալիր սննդային հավելումներ, բուրավետիչներ, համաբուրավետիչ նյութեր և հումքային բաղադրիչներ հանդիսացող բույսերի թուրմեր, մանրէների առաջնային կուլտուրաներ, տեխնոլոգիական օժանդակ միջոցներ, այդ թվում՝ ֆերմենտային պրեպարատներ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 12

Երևան