Գլխավոր տեղեկություն
Համար
N 857-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2017-14.09.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.08.02/48(1323) Հոդ.756
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2017

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2017 թվականի N 857-Ն

 

 ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ԱՄՆ-ի քաղաքացի Շեիլա Ռաե Պապայանսին (անձնագիր՝ AA 0001148, տրված՝ 09.11.2011 թ. 002-ի կողմից) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի համայնքում գտնվող 1.076, 0.7 և 0.19 հեկտար մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերը (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ N 06072017-07-0037, N 14072017-07-0011 և N 06072017-07-0022):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի ձեռքբերման և այդ գործարքի արդյունքում առաջացող եկամտային հարկի պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2017 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 106920.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից՝ 97200,0 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հող», իսկ 9720.0 հազ. դրամը «Պարտադիր վճարներ» հոդվածով:

3. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացու հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագիր` պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով քաղաքացու միջոցների հաշվին:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի համայնքի ղեկավարին պետության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձեռքբերումից հետո երկամսյա ժամկետում հողամասերի նպատակային նշանակությունը փոխել արտադրական նշանակության:

6. Սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո գույքն օտարել «Պ և Օ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ գնորդ)` վաճառքի գինը սահմանելով 97200,0 հազ. դրամ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր` դրանում սահմանելով, որ վերջինս պարտավորվում է`

1) պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում այդ գույքի վրա կիրականացվի 3 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրում` հականեխիչ և սանիտարահիգիենիկ նյութերի և սարքավորումների արտադրության համար գործարան կառուցելու նպատակով` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.

2) ներդրման յուրաքանչյուր փուլի ավարտից հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել միջազգային ստանդարտներին համապատասխան կազմված տարեկան հաշվետվություններ՝ կից ներկայացնելով նաև ներդրումները հիմնավորող փաստաթղթերը, ինչպես նաև անկախ գնահատող կազմակերպության կողմից կազմված՝ կատարված ներդրումների նպատակայնության և հիմնավորվածության վերաբերյալ գնահատման հաշվետվությունը.

3) մինչև ներդրումների ավարտը գույքն օտարելու դեպքում նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ.

4) իր միջոցների հաշվին իրականացնել սույն որոշումից բխող պայմանագրի կնքման և դրանից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:

8. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել սույն որոշման 5-րդ կետում նշված գործառույթների ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

  

2017 թ. հուլիսի 24

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 13-ի N 857-Ն որոշման


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 13-ի N 857-Ն որոշման


 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 13-ի N 857-Ն որոշման


 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 13-ի N 857-Ն որոշման


 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 13-ի N 857-Ն որոշման


 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 13-ի N 857-Ն որոշման


 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 13-ի N 857-Ն որոշման