Գլխավոր տեղեկություն
Համար
N 660-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2017 թվականի N 660-Ա

 

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝

Հաստատել «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-53-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 29

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 29-ի N 660-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական
ապահովման
աղբյուրը

Իրավական հիմքը

1

2

3

4

5

1. «Հայաստանի Հանրապետությունում ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի, ինչպես նաև ընդհանուր սեյսմիկ իրավիճակի մասին բնակչության իրազեկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2017 թ.
դեկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 27, 1-ին մաս

2. «Սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ու մարզային ծրագրերի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2018 թ.
մայիս

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 11, 1-ին մասի 2-րդ կետ

3. «Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2018 թ.
նոյեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 10, 2-րդ մաս

4. «Սեյսմիկ շրջանացման կիրառմամբ կազմվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համաձայնեցման, հատուկ համալիր, ինչպես նաև համալիր փորձաքննության ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2019 թ.
սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 19, 5-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան