ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2017 թվականի N 739-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ի» կետով և համաձայն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6.2-րդ մասի պահանջի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները հաստատելու մասին» N 1106-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները և չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին հատուկ թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին».
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ի» կետով և համաձայն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6.2-րդ մասի պահանջի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները և չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին հատուկ թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.».
4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 739-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման |
ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԿԱՄ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՎՏՈԳՆԱՑՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՉՄԱՍՆԱՏՎՈՂ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿԱՆՈՆՆԵՐ)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով կարգավորվում են ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները և չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին հատուկ թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրում):
2. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`
1) ծանրաքաշ տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որի ընդհանուր զանգվածը (բեռով կամ առանց բեռի) կամ սռնիներից (կամրջակներից) որևէ մեկի բեռնվածքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված չափորոշիչներից որևէ մեկը.
2) միջպետական փոխադրում` պետությունների միջև, այլ պետությունների տարածքների տարանցմամբ կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.
3) միջմարզային փոխադրում՝ Հայաստանի Հանրապետության մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցմամբ կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.
4) ներմարզային փոխադրում` փոխադրում, որի երթուղին գտնվում է Հայաստանի Հանրապետության մարզի վարչական սահմանների տարածքում.
5) բեռնափոխադրող` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռ փոխադրող Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում գրանցված իրավաբանական անձ կամ հաշվառված անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ.
6) փոխադրմանը համաձայնություն տվող կազմակերպություն (մարմին)` ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռի փոխադրման երթուղու և արհեստական կառույցների կամ հաղորդակցության ուղիների (կամուրջներ, ուղեանցներ, ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծանցներ, մետրոպոլիտենի գծեր, ստորգետնյա ու վերգետնյա խողովակաշարեր և մալուխներ, կապի ու էլեկտրամատակարարման օդային գծեր և այլն) սեփականատերեր հանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն), Երևան քաղաքի տարածքով անցնող երթուղու դեպքում՝ Երևանի քաղաքապետը.
7) պաշտպանական տրանսպորտային միջոց` ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռներն ուղեկցող տրանսպորտային միջոց.
8) պարեկային տրանսպորտային միջոց` բեռի փոխադրման երթուղիում անվտանգ երթևեկությունն ապահովող` ճանապարհային ոստիկանության ուղեկցող տրանսպորտային միջոց.
9) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որի եզրաչափերը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում նշված չափորոշիչներից որևէ մեկը.
10) լիազոր մարմին` մարզի վարչական տարածքում իրականացվող փոխադրումների համար՝ տվյալ մարզի մարզպետը, Երևան քաղաքի տարածքում` Երևանի քաղաքապետը, իսկ մեկից ավելի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի տարանցմամբ, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներով իրականացվող փոխադրումների համար` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.
11) չմասնատվող բեռ՝ ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրվող բեռ, որն առանց վնասելու հնարավոր չէ բաժանել երկու կամ ավելի մասերի.
12) թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով 36-44 տոննա ընդհանուր զանգվածով և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցով բեռ փոխադրելու իրավունք վերապահող փաստաթուղթ.
13) հատուկ թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով` 44 տոննա ընդհանուր զանգվածը կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցով չմասնատվող բեռ փոխադրելու իրավունք վերապահող փաստաթուղթ:
3. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերով միջպետական բեռնափոխադրումների համար սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն կանոններով, ապա կիրառվում են այդ միջազգային համաձայնագրերի նորմերը:
II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
4. Ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման թույլտվություն ստանալու նպատակով բեռնափոխադրողը կարող է ընտրել հետևյալ տարբերակներից մեկը՝
1) լրացնում է դիմումը՝ համաձայն N 1 ձևի, և առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում լիազոր մարմին, որի դեպքում տվյալ երթուղիով բեռի փոխադրման բոլոր համաձայնեցումներն իրականացվում են լիազոր մարմնի կողմից, կամ՝
2) լրացնում է դիմումը (N 1 ձև) և դիմումին կից ներկայացնում է տվյալ երթուղիով բեռի փոխադրման համար համաձայնություն տված բոլոր կազմակերպությունների (մարմինների) համաձայնեցումները՝ բացառությամբ ճանապարհային ոստիկանության:
5. Դիմումում պետք է նշված լինի թույլտվության տեսակը՝ մեկանգամյա, բազմակի (որոշակի ժամկետով) կամ հատուկ:
6. Բեռնափոխադրողները կարող են ստանալ մեկանգամյա կամ որոշակի ժամկետով փոխադրումներ իրականացնելու թույլտվություն՝ համաձայն N 2 ձևի: Մեկանգամյա թույլտվությունը տրվում է նշված ժամկետում մեկ փոխադրում իրականացնելու համար: Որոշակի ժամկետով թույլտվությունը տրվում է 1-3 ամիս ժամկետով կամ նշված ժամանակահատվածում (մինչև 3 ամիս) որոշակի թվով փոխադրումներ իրականացնելու համար: Չմասնատվող բեռ փոխադրելու համար հատուկ թույլտվություն՝ համաձայն N 3 ձևի, տրվում է տրանսպորտային միջոցով չմասնատվող բեռի մեկ փոխադրում իրականացնելու համար:
III. ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
7. Ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրման թույլտվություն ստանալու նպատակով ներկայացված դիմումները գրանցվում են լիազոր մարմնի պատասխանատու ստորաբաժանման կողմից՝ N 4 ձևի գրանցման մատյանում: Թույլտվության տրամադրման գործընթացը համակարգող պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է գրանցել ստացված դիմումները, ստուգել յուրաքանչյուր դիմումում ներկայացված տվյալների ամբողջականությունը, ինչպես նաև քարշակի և կցորդի տեխնիկական համապատասխանությունը` տվյալ փոխադրումն իրականացնելու համար՝ ըստ դիմումում նշված տվյալների:
8. Լիազոր մարմնի կողմից ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրման անվտանգությունն ապահովելու համար, փոխադրման երթուղին քննարկելիս, անհրաժեշտ է հաշվի առնել երթուղում եղած ինժեներական կառույցների բեռնակրողունակությունն ու չափերը, երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհի ու կառույցների պահպանման համար լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
9. Ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրման թույլտվության տրամադրման մասին դիմումը քննարկվում է՝
1) դիմումը ներկայացվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե համաձայնեցումները ներկայացվում են բեռնափոխադրողի կողմից.
2) դիմումը ներկայացվելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե բոլոր համաձայնեցումներն իրականացվում են լիազոր մարմնի կողմից:
10. Սույն կանոնների 9-րդ կետում նշված թույլտվությունը տրվում է դիմողի կողմից ճանապարհային վճարը (իսկ հատուկ թույլտվության դեպքում՝ նաև պետական տուրքը) վճարվելու դեպքում:
11. Երբ հնարավոր չէ դիմողի առաջարկած երթուղիով փոխադրումն իրականացնել, ապա լիազոր մարմինը դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին` առաջարկելով այլ երթուղի (հաշվի առնելով փոխադրմանը համաձայնություն տվող կազմակերպությունների (մարմինների) առաջարկությունները): Այլ երթուղիով փոխադրումն իրականացնելուց դիմողի հրաժարվելու դեպքում թույլտվության տրամադրումը մերժվում է: Թույլտվության տրամադրումը մերժվում է նաև, եթե առկա են սույն կանոնների 13-րդ կետով սահմանված մերժման հիմքերը:
12. Սույն կանոնների 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ժամկետներում լիազոր մարմնի կողմից հայտի բավարարման կամ մերժման մասին գրավոր պատասխան չներկայացվելու հետևանքով դիմումատուի կրած վնասը վերականգնվում է դատական կարգով:
13. Թույլտվության կամ հատուկ թույլտվության տրամադրումը մերժվում է, եթե՝
1) փոխադրողի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, և մատնանշված թերությունները 3 աշխատանքային օրվա ընթացքում չեն վերացվել.
2) հայտատուի կողմից որպես չմասնատվող ներկայացված բեռը հնարավոր է մասնատել.
3) փոխադրվող բեռի զանգվածը գերազանցում է արտադրողի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի համար սահմանված բեռնատարողությունը.
4) չմասնատվող բեռ փոխադրող հայտատուն չի վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը.
5) հայտատուն չի վճարել «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ճանապարհային վճարը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերի).
6) ավտոճանապարհների, արհեստական կառույցների և հաղորդակցության ուղիների տեխնիկական վիճակը հնարավորություն չի տալիս իրականացնելու նման փոխադրում:
14. Թույլտվությունը պատրաստվում է տպագրական եղանակով, հատուկ պաշտպանվածություն ունեցող ձևաթղթի վրա, թույլտվություն տալու լիազորություն ունեցող մարմնի պատվերով:
15. Լիազոր մարմինը բեռի փոխադրումը համաձայնեցնում է ճանապարհային ոստիկանության հետ: Այս համաձայնեցման արդյունքում դիմողին տրվում է փոխադրումն իրականացնելու համար անցագիր՝ համաձայն N 5 ձևի: Համաձայնեցման ընթացքում որոշվում են բեռի փոխադրման ընթացքում երթևեկության անվտանգության ապահովման պայմանները:
16. Անցագրի ձևաթղթերը պատրաստվում են տպագրական եղանակով, հատուկ պաշտպանվածությամբ, ճանապարհային ոստիկանության պատվերով: Տրված անցագրերը գրանցվում են մատյանում, որի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
17. Անցագիրը փակցվում է տրանսպորտային միջոցի կառավարման խցիկի առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում:
18. Փոխադրմանը համաձայնություն տվող կազմակերպությունները (մարմինները) պարտավոր են 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել փոխադրման համաձայնություն կամ մերժել այն՝ ներկայացնելով մերժման հիմքերը:
IV. ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
19. Բնակավայրերի տարածքներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումներն իրականացվում են երթևեկության նվազագույն ինտենսիվության ժամերին, բնակավայրերից դուրս` օրվա լուսավոր ժամերին: Բնակավայրերից դուրս` օրվա մութ ժամերին, ինչպես նաև օրվա լուսավոր ժամերին, մեծ ինտենսիվության պայմաններում փոխադրումը թույլատրվում է միայն բեռի ուղեկցման դեպքում:
20. Բեռի փոխադրման թույլտվության համաձայնեցման ժամանակ ճանապարհային ոստիկանությունը որոշում է ուղեկցման անհրաժեշտությունը և տեսակը: Ուղեկցումը կարող է իրականացվել`
1) պաշտպանական տրանսպորտային միջոցով և (կամ) քարշակով.
2) ճանապարհային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոցով:
21. Պաշտպանական տրանսպորտային միջոցով ուղեկցումը պարտադիր է, եթե`
1) տրանսպորտային միջոցի լայնությունը` բեռի հետ միասին, գերազանցում է 3,5 մետրը.
2) ավտոգնացքի երկարությունը գերազանցում է 24 մետրը.
3) այլ դեպքերում, երբ թույլտվության «Երթևեկության հատուկ պայմանները» տողում նշված է, որ անցումն արհեստական կառույցով թույլատրվում է մեկական կարգով (մեկ-մեկ), կամ նշված են երթևեկության կազմակերպման օպերատիվ փոփոխություններ պահանջող պայմաններ:
22. Ճանապարհային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոցով ուղեկցումն անհրաժեշտ է, եթե`
1) տրանսպորտային միջոցների լայնությունը գերազանցում է 4 մետրը.
2) ավտոգնացքի երկարությունը գերազանցում է 30 մետրը.
3) շարժման ընթացքում տրանսպորտային միջոցը կարող է մասամբ զբաղեցնել հանդիպակաց երթևեկության գոտին.
4) փոխադրման ընթացքում ենթադրվում է երթևեկության կազմակերպման օպերատիվ փոփոխություն.
5) փոխադրման երթուղում առկա են տրանսպորտային հոսքերի բարձր ինտենսիվություն ունեցող հատվածներ.
6) տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածը գերազանցում է 44 տոննան:
23. Պաշտպանական տրանսպորտային միջոցը պետք է շարժվի բեռը փոխադրող տրանսպորտային միջոցի առջևից` 12-20 մետր հեռավորությամբ` շեղված դեպի ձախ, այնպես, որ դրա եզրաչափերը լայնությամբ փակեն ուղեկցվող տրանսպորտային միջոցի եզրաչափը:
24. Երթևեկության արագությունը սահմանում է ճանապարհային ոստիկանությունը: Ճանապարհներով երթևեկության արագությունը չպետք է գերազանցի 60 կմ/ժ-ն, իսկ կամուրջներով` 15 կմ/ժ-ն: Երթևեկության թույլատրելի ռեժիմը երթուղու տարբեր հատվածներում կարող է լինել տարբեր:
25. Ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրման ժամանակ արգելվում է`
1) շեղվել նախատեսված երթուղուց.
2) գերազանցել թույլտվության մեջ նշված արագությունը.
3) երթևեկությունն իրականացնել մերկասառույցի, ինչպես նաև 100 մետրից պակաս տեսանելիության պայմաններում.
4) երթևեկել կողնակով (եթե դա նախատեսված չէ փոխադրման պայմաններով).
5) կանգ առնել ճանապարհի չնախատեսված մասերում:
26. Եթե փոխադրման ընթացքում առաջանում է երթուղու փոփոխման անհրաժեշտություն, ապա բեռնափոխադրողին մեկ աշխատանքային օրվա ընթացքում պետք է տրամադրվի նոր երթուղիով փոխադրման թույլտվություն:
V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԵՌԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
27. Կցորդները (կիսակցորդները) պետք է կահավորված լինեն տրանսպորտային միջոցից դրանց անջատումը կանխող կայանող արգելակով, 16 տոկոսից ոչ պակաս թեքության վրա բոլոր անիվների վրա գործող բանվորական արգելակով և ավտոմեքենա-քարշակի հետ միացնող լարերի խզման դեպքում ավտոմատ կանգառն ապահովող հարմարանքով:
28. Թեքության վրա հարկադրական կանգառի դեպքում լրացուցիչ սևեռումն ապահովելու նպատակով ծանրաքաշ բեռներ փոխադրելու ժամանակ ավտոգնացքի յուրաքանչյուր օղակի համար պետք է ունենալ առնվազն երկու հակագլորման հենակներ:
29. Հաշվի առնելով փոխադրվող բեռի և տրանսպորտային միջոցի եզրաչափերը` տրանսպորտային միջոցի խցիկը պետք է երկու կողմից կահավորված լինի հետին տեսանելիության առնվազն երկու հայելիով, որոնք վարորդի համար ինչպես ուղղագիծ, այնպես էլ՝ կորագիծ երթևեկության ժամանակ պետք է ապահովեն բավարար տեսադաշտ:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |
Ձև N 1 Դ Ի Մ ՈՒ Մ ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Բեռնափոխադրողի անվանումը, հարկային մարմնում գրանցման համարը (ՀՎՀՀ) և հեռախոսահամարը _________________________________________________________________________ Երթևեկության երթուղին (նշել փոխադրման սկզբնակետը, վերջնակետը և երթուղին) Traffic route (note the transport source. Destination and route) ________________________________________________________________________ Անհրաժեշտ թույլտվության տեսակը` Type of required permission մեկանգամյա` _________________________ _______________ -ից մինչև __________________________________
փոխադրումների թիվը number of transportations հատուկ special________________________________________________________________________ բեռի տեսակը _________________ բեռի բնութագիրը (անվանումը, եզրաչափերը, զանգվածը)
_________________________________________________________________________________
Ավտոգնացքի ցուցանիշները` կազմը (տրանսպորտային միջոցի և կցորդի մակնիշը, մոդելը)
___________________________________________________________________________
սռնիների միջև եղած հեռավորությունը` the distance between the axles 1____ 2 ____ 3 ____ 4 ____ 5 ____ 6 ____ 7 ____ 8 ____ 9 ____ 10 ____ մետր,
սռնիների բեռնվածությունը`
եզրաչափերը` երկարությունը` _______________ մ, լայնությունը` _________________ մ,
Ուղեկցման տեսակը (եթե առկա է) _______________________________________________
|
Ձև N 2
Form N 2
Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
P E R M I S S I O N N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ
FOR HEAVYWEIGHT AND (OR) WIDE FREIGHT TRANSPORTATION THROUGH COMMON USE AUTOMOBILE ROADS OF RA
Փոխադրման տեսակը Type of transportation |
_______________________________________________________
(միջպետական, միջմարզային, ներմարզային) (interstate, interregional, regional) |
Թույլտվության տեսակը Type of permit |
________________________________________________________ (մեկանգամյա, բազմակի (որոշակի ժամկետով) (one-time, multiple, for a certain period) |
Թույլատրված է կատարել perform march: |
_____երթ from |
_____ից to |
մինչև______ |
ժամանակահատվածում
Period of time; |
հետևյալ երթուղիով _______________________________________________________________
by following route:
Տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի
(կիսակցորդի) մակնիշը, տիպը_______________________________________________________
The vehicle (model of truck and trailer, type,)
Հաշվառման համարանիշները _______________________________________________________
registration plate
Բեռը փոխադրողի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը
______________________________________________________________________________
Name of freight carrier, location and telephone
Բեռի բնութագիրը (անվանումը, եզրաչափերը, զանգվածը)
______________________________________________________________________________
Description of freight (name, dimension, mass)
Տրանսպորտային միջոցի հարաչափերը՝
Parameter of means of transport:
ընդհանուր զանգվածը` բեռով Total mass: freight |
_____ տոննա, ton, |
այդ թվում` քարշակի զանգվածը` including truck weight ton, |
_______ տոննա ton, |
սռնիների միջև հեռավորությունը` 1___ 2 ___ 3 ___ 4 ___ 5 ___ 6 ___ 7 ___ 8 ___ 9 ___ 10 ___ մետր
the distance between the axles: |
meters |
սռնիների բեռնվածությունը` |
___ 1 |
___ 2 |
___ 3 |
___ 4 |
___ 5 |
___ 6 |
տոննա, |
the workload of axles: |
ton, |
եզրաչափերը` երկարությունը՝ |
_____մետր, |
լայնությունը՝ |
____ մետր, |
բարձրությունը՝ |
____ մետր, |
Dimensions: length |
m |
width |
m |
height |
m |
Ուղեկցման տեսակը (ավտոմեքենայի մակնիշը, մոդելը, հաշվառման համարանիշը)
_______________________________________________________________________________
typee of accompanying (model of automobile , model ,registration plate)
Երթևեկության հատուկ պայմանները __________________________________________________
Special traffic conditions
Թույլտվությունը տրված է Permission is given by |
__________________________________________________կողմից: (կազմակերպության անվանումը) (organization name) |
Փոխադրումը համաձայնեցնող կազմակերպությունները (նշել այն կազմակերպությունները, որոնց հետ
_______________________________________________________________________________
Organizations that agreed the transportation (note the organizations with whom the
_____________________ (պաշտոնը) ( position) |
___________________________________ (անունը, ազգանունը) (name, surname) |
__________________________ (ստորագրությունը) (signature) |
_____ ______________20___թ.
Կ. Տ.
seal place
համաձայնեցվել են փոխադրումը և երթևեկության առաջարկվող ռեժիմը)`
transportation and proposed traffic regime was agreed
1.__________________________________________________________________
2.__________________________________________________________________
3.__________________________________________________________________
4.__________________________________________________________________
բեռն ուղեկցող անձը (անձինք)
Freight accompanying person(s)
__________________________ (ստորագրությունը) (signature) |
___________________________________ (անունը, ազգանունը) (name, surname) |
__________________________ (ստորագրությունը) (signature) |
___________________________________ (անունը, ազգանունը) (name, surname) |
Ա. Տրանսպորտային միջոցը զննել է բեռնափոխադրողի ներկայացուցիչը, որը հավաստում է դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության և Հայաստանի Հանրապետության ճանապարհներով ավտոտրանսպորտով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրման կանոններին:
A. The vehicle was scrutinized by representative of freight carrier that certifies its compliance with rules of road traffic of RA and with rules of transportation of heavy and (or) wide freight through roads of RA.
_____________________ (պաշտոնը) ( position) |
___________________________________ (անունը, ազգանունը) (name, surname) |
__________________________ (ստորագրությունը) (signature) |
_____ ______________20___թ.
Կ. Տ.
seal place
Առանց ճանապարհային ոստիկանության կողմից տրված անցագրի և Ա կետը լրացնելու` թույլտվությունն ուժի մեջ չէ:
The permit is not valid without completing the paragraph A and without a pass given by the Police.
Ձև N 3
Form N 3
Հ Ա Տ ՈՒ Կ Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
S P E C I A L P E R M I S S I O N N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ
FOR HEAVYWEIGHT AND (OR) WIDE FREIGHT TRANSPORTATION THROUGH COMMON USE AUTOMOBILE ROADS OF RA
Փոխադրման տեսակը
_______________________________________________________________________________
Type of transportation (միջպետական, միջմարզային, ներմարզային) (interstate, interregional, regional)
Թույլտվության տեսակը
______________________________________________________________________
Type of permit (մեկանգամյա, բազմակի (որոշակի ժամկետով) (one-time, multiple, for a certain period)
Թույլատրված է կատարել perform march: |
_____երթ from |
_____ից to |
մինչև______ |
ժամանակահատվածում
Period of time; |
հետևյալ երթուղիով _________________________________________________________________
by following route:
Տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի
(կիսակցորդի) մակնիշը, տիպը__________________________________________________________
The vehicle (model of truck and trailer, type)
Հաշվառման համարանիշները __________________________________________________________
registration plate
Բեռը փոխադրողի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը______________________________
Name of freight carrier , location and telephone
Բեռի բնութագիրը (անվանումը, եզրաչափերը, զանգվածը)______________________________________
Description of freight (name, dimension, mass)
Տրանսպորտային միջոցի հարաչափերը՝
Parameter of means of transport:
ընդհանուր զանգվածը` բեռով Total mass: freight |
_____ տոննա, ton, |
այդ թվում` քարշակի զանգվածը` including truck weight |
_______ տոննա ton, |
սռնիների միջև հեռավորությունը` 1___ 2 ___ 3 ___ 4 ___ 5 ___ 6 ___ 7 ___ 8 ___ 9 ___ 10 ___ մետր
the distance between the axles: |
meters |
սռնիների բեռնվածությունը` |
___ 1 |
___ 2 |
___ 3 |
___ 4 |
___ 5 |
___ 6 |
տոննա, |
the workload of axles: |
ton, |
եզրաչափերը` երկարությունը՝ |
_____մետր, |
լայնությունը՝ |
____ մետր, |
բարձրությունը՝ |
____ մետր, | ||
Dimensions: length |
m |
width |
m |
height |
m |
Ուղեկցման տեսակը (ավտոմեքենայի մակնիշը, մոդելը, հաշվառման համարանիշը)
_______________________________________________________________________________
typee of accompanying (model of automobile, model, registration plate)
Երթևեկության հատուկ պայմանները
______________________________________________________________________________________
Special traffic conditions
Թույլտվությունը տրված է Permission is given by |
__________________________________________________կողմից: (կազմակերպության անվանումը) (organization name) |
Փոխադրումը համաձայնեցնող կազմակերպությունները (նշել այն կազմակերպությունները, որոնց հետ
________________________________________________________________________________
Organizations that agreed the transportation (note the organizations with whom the
_____________________ (պաշտոնը) ( position) |
___________________________________ (անունը, ազգանունը) (name, surname) |
__________________________ (ստորագրությունը) (signature) |
_____ ______________20___թ.
Կ. Տ.
seal place
համաձայնեցվել են փոխադրումը և երթևեկության առաջարկվող ռեժիմը)`
transportation and proposed traffic regime was agreed
1._______________________________________________________________________________
2._______________________________________________________________________________
3._______________________________________________________________________________
4._______________________________________________________________________________
բեռն ուղեկցող անձը (անձինք)
Freight accompanying person(s)
__________________________ (ստորագրությունը) (signature) |
___________________________________ (անունը, ազգանունը) (name, surname) |
__________________________ (ստորագրությունը) (signature) |
___________________________________ (անունը, ազգանունը) (name, surname) |
Ա. Տրանսպորտային միջոցը զննել է բեռնափոխադրողի ներկայացուցիչը, որը հավաստում է դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության և Հայաստանի Հանրապետության ճանապարհներով ավտոտրանսպորտով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրման կանոններին:
A. The vehicle was scrutinized by representative of freight carrier that certifies its compliance with rules of road traffic of RA and with rules of transportation of heavy and (or) wide freight through roads of RA.
_____________________ (պաշտոնը) ( position) |
___________________________________ (անունը, ազգանունը) (name, surname) |
__________________________ (ստորագրությունը) (signature) |
_______ ______________20___թ.
Կ. Տ.
seal place
Առանց ճանապարհային ոստիկանության կողմից տրված անցագրի և Ա կետը լրացնելու` թույլտվությունն ուժի մեջ չէ:
The permit is not valid without completing the paragraph A and without a pass given by the Police.
Ձև N 4
Մ Ա Տ Յ Ա Ն
Ծանրաքաշ ԵՎ (կամ) մեծ եզրաչափերով բեռի փոխադրման թույլտվությունների գրանցման
Թույլտվության համարը |
Բեռը փոխադրող կազմակերպության անվանումը և հասցեն |
Փոխադրման ամսաթիվը |
Փոխադրման երթուղին |
Բեռի ցուցանիշները |
Անդորրագրի համարը և վճարված գումարի չափը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ձև N 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ա Ն Ց Ա Գ Ի Ր
Ս Ե Ր Ի Ա..............00 |
N 0000 |
I եռամսյակ |
II եռամսյակ |
III եռամսյակ |
IV եռամսյակ | ||||
Քարշակ ____________ (մակնիշը) |
Գրանցման համարանիշը ____________________________ |
Կցորդ _____________
(մակնիշը) |
Գրանցման համարանիշը ____________________________ |
(անցագրի հակառակ երեսը)
Երթևեկության երթուղին __________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
Բեռնափոխադրողը |
_______________________________________________________________ (անվանումը կամ անունը, ազգանունը) |
Փոխադրման ժամերը _______________________________________________
Երթևեկության թույլատրված առավելագույն արագությունը` _________________ կմ/ժամ,
կամուրջներով և ուղեանցներով` _________________________ կմ/ժամ:
Սահմանափակումներ եղանակային պայմաններից ______________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
Ուղեկցում |
_______________________________________________________________ (առանց ուղեկցման, պաշտպանական տրանսպորտային միջոց) |
____________________________________________________________________________
(ճանապարհային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոց)
Կապի ձևը _____________________________________________________________________
Երթևեկության ժամանակավոր կամ օպերատիվ փոփոխությունը
____________________________________________________________________________
Փոխադրումը համաձայնեցնող ճանապարհային ոստիկանության աշխատողի
____________________________________________________________________________
(պաշտոնը)
____________________________________________________________________________
(հեռախոսահամարը)
__________________________ (ստորագրությունը) |
___________________________________ (անունը, ազգանունը) |
Կ. Տ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|