Գլխավոր տեղեկություն
Համար
N 590-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.16/38(1313) Հոդ.594
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2017 թվականի N 590-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 945-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ ու 468-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 945-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «Սթարլայն» ՍՊԸ» բառերով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» և «Սթարլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ կնքել համաձայնագիր Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող 2013 թվականի հունվարի 21-ին կնքված պայմանագրում սույն որոշումից բխող լրացումներ և փոփոխություններ կատարելու, այդ թվում՝ քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը 2020 թվականի հունվարի 1-ը սահմանելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 2

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան