030.0896.20.07.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ և հաստատել դրա կազմն ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակը` համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:
2. Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից ինն անդամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, ընդգրկվում է խորհրդի կազմում:
3. Խորհրդի կազմում ընդգրկված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ինն անդամից վեցը` տարեկան մեկ անգամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, փոփոխվում է ռոտացիոն կարգով:
(3-րդ կետը փոփ. 08.06.04 ՆՀ-103-Ն)
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կանոնադրությունը:
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված 1 |
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Ինն անդամ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարության պետ (խորհրդի քարտուղար):
(Կազմը փոփ., լրաց. 09.04.02 ՆՀ-1078)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |
Հավելված 2 |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
«Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ
«ԱրմենՏել» ՀՁ» ՓԲԸ-ի գործադիր գլխավոր տնօրեն
«Լեդա Սիստեմս» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գլխավոր տնօրեն
«Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի նախագահ
«Սոլարեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
«Մշակ» ՓԲԸ-ի նախագահ
«ԷյչՓիԷլԷյ» ՍՊԸ-ի տնօրեն
«Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի նախագահ
«Հայլինք» ՍՊԸ-ի տնօրեն
«Վիրաժ Լոջիկ» ամերիկյան ընկերության մասնաճյուղի տնօրեն
«Քրեդենս Սիստեմ» ամերիկյան ընկերության մասնաճյուղի տնօրեն
«Ալգորիթմ-Սերվիս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Արմինկո» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» ՓԲԸ-ի նախագահ
«Հայհամակարգիչ կենտրոն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
«Լինք» ՍՊԸ-ի տնօրեն
«Վեբ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն
«ԷյՓիՋի Լաբս» ՍՊԸ-ի տնօրեն
«Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Ինտերնետ» Տելեփրեզենտս» ընկերության նախագահ
ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտ
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ
«Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության նախագահ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Մեդիա Լաբ Դիջիթլնեյշնզ» կոնսորցիում ծրագրի ղեկավար
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն
«Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
«Ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրեն
«Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն
«Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար
«Իսմա» ՍՊԸ-ի տնօրեն
«Վիասֆեր» տեխնոպարկի նախագահ
«Միգմա» ՍՊԸ-ի տնօրեն
«Յունիքոմփ» ՓԲԸ-ի նախագահ
«Քվանտ» վարժարանի տնօրեն
Երևանի մենեջմենթի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր
«Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Կրթություն հանուն զարգացման» կրթական և բարեսիրական հիմնադրամի նախագահ
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն:
(Ցուցակը փոփ., լրաց. 09.04.02 ՆՀ-1078, լրաց. 30.07.02 ՆՀ-1141-Ա, խմբ. 17.03.03 ՆՀ-1286-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|