Գլխավոր տեղեկություն
Համար
N 1820-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.11/54(229) Հոդ.1279
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2002 թվականի N 1820-Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ., լրաց. 13.07.17 N 806-Ն)

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 13.07.17 N 806-Ն)

1. Հաստատել ոստիկանության և ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից (պաշտոնական պարտականությունների կատարումից) ժամանակավորապես ազատվելու կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ., լրաց. 13.07.17 N 806-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 25
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1820-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ քրեակատարողական ծառայողներԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ (պաշտոնական պարտականությունների կատարումից) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱԶԱՏՎԵԼՈՒ

(վերնագիրը փոփ., լրաց. 13.07.17 N 806-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության և քրեակատարողական ծառայողներին ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից (քրեակատարողական ծառայողների համար՝ պաշտոնական պարտականությունների կատարումից, այսուհետ՝ ծառայությունից) ժամանակավորապես ազատելու կարգը:

Ոստիկանության և քրեակատարողական ծառայողների ժամանակավոր անաշխատունակությունը հաստատվում է միայն ժամանակավոր անաշխատունակության պատճառով ծառայությունից ազատման (այսուհետ՝ ծառայությունից ազատման) թերթիկով (ձևը կցվում է):

(1-ին կետը փոփ., լրաց. 13.07.17 N 806-Ն)

2. Հիվանդության կամ վնասվածքի պատճառով աշխատունակությունը ժամանակավորապես կորցնելու դեպքում ոստիկանության և քրեակատարողական ծառայողներին ծառայությունից ազատման թերթիկները տրվում են ոստիկանության բժշկական հիմնարկների՝ պոլիկլինիկայի և հոսպիտալի կողմից:

(2-րդ կետը փոփ. 13.07.17 N 806-Ն)

3. Հայաստանի Հանրապետության այն մարզերում և համայնքներում, որտեղ բացակայում են ոստիկանության բժշկական հիմնարկները, ծառայությունից ազատման թերթիկները տրվում են առողջապահության տեղական հիմնարկների կողմից: Առողջապահության տեղական հիմնարկները ոստիկանության մարզային մարմինների ծառայողների աշխատունակության երկարատև կորստով ուղեկցվող (15 օրից ավելի) հիվանդությունների դեպքերի մասին պարտավոր են անհապաղ գրավոր իրազեկել ոստիկանության բժշկական հիմնարկին՝ ոստիկանության և քրեակատարողական ծառայողների շրջանում հիվանդացության ցուցանիշների կենտրոնացված հաշվառման, անհրաժեշտության դեպքում՝ բուժման շարունակականության ապահովման, ինչպես նաև ոստիկանությունում ծառայության պիտանիությանն առաջադրվող պահանջներից բխող բժշկական և իրավական հարցերի կարգավորման համար:

(3-րդ կետը փոփ. 13.07.17 N 806-Ն)

4. Ամբուլատոր պայմաններում բուժման դեպքում ծառայությունից ազատման թերթիկը տրվում է ծառայողին անաշխատունակ ճանաչելու առաջին օրվանից՝ միանվագ, բայց ոչ ավելի, քան 3 օրով: Բուժող բժիշկը համապատասխան բաժանմունքի պետի (վարիչի) հետ համատեղ կարող է ծառայությունից ազատման թերթիկը երկարացնել մինչև 6 օր: Եթե 6 օրը լրանալուց հետո հիվանդի աշխատունակությունը չի վերականգնվում և լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ, ապա ծառայությունից ազատման թերթիկը երկարացվում է ոստիկանության պոլիկլինիկայի բժշկական հանձնաժողովի կողմից՝ բուժող բժշկի և համապատասխան բաժանմունքի պետի (վարիչի) ներկայացմամբ, բայց ոչ ավելի, քան 10 օրով, իսկ քաղաքացիական բժշկական կազմակերպություններում (համայնքների, մարզերի պոլիկլինիկաներ)՝ բժշկակոնսուլտատիվ հանձնաժողովների կողմից՝ բուժող բժշկի և համապատասխան բաժանմունքի վարիչի ներկայացմամբ, բայց ոչ ավելի, քան 10 օրով:

5. Ոստիկանության ստացիոնարում (հոսպիտալում) բուժվող ծառայողին ծառայությունից ազատման թերթիկ տրվում է ստացիոնար բուժման ամբողջ ժամանակահատվածի համար՝ բուժող բժշկի կողմից՝ համապատասխան բաժանմունքի պետի հետ համատեղ: Ոստիկանության ստացիոնարից դուրս բուժվելու դեպքում ծառայությունից ազատման թերթիկը երկարացնում է բուժող բժիշկը՝ համապատասխան բաժանմունքի պետի հետ համատեղ, միանվագ, բայց ոչ ավելի, քան 7 օրով: Նշված ժամկետը նշանակվում է շարունակական բուժման համար՝ այլ բուժհիմնարկ ներկայանալու, բժշկին տուն հրավիրելու կամ առողջության լիարժեք վերականգնման նպատակով:

6. Քաղաքացիական բժշկական կազմակերպություններում ստացիոնար բուժման դեպքերում, ծառայողին ծառայությունից ազատման թերթիկները տրվում են տվյալ հիմնարկների կողմից:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում ոստիկանության և քրեակատարողական ծառայողների հետազոտման և բուժման հետագա փոխհատուցման կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշմամբ:

Երևանի տարածքում տեղակայված ստացիոնար բժշկական հիմնարկների կողմից տրված ծառայությունից ազատման թերթիկները ենթակա են հաշվառման և հաստատման ոստիկանության պոլիկլինիկայում:

(6-րդ կետը փոփ. 13.07.17 N 806-Ն)

7. Ծառայողն աշխատունակության երկարատև կորստի դեպքում կարող է հիվանդության պատճառով երկարատև ազատվել ծառայությունից: Ծառայողը հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատվում է այն դեպքում, երբ անցկացված բուժումից հետո աշխատունակության լիարժեք վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 30 օր ժամանակ: Հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատումը վերականգնողական բուժման եզրափակիչ փուլն է, որն անցկացվում է ոստիկանության բժշկական հիմնարկի հսկողության տակ:

Աշխատունակության չվերականգնման դեպքում ծառայողին հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատում չի տրվում, այլ որոշվում է նրա՝ ոստիկանությունում և քրեակատարողական ծառայությունում հետագա ծառայության պիտանիության հարցը:

Ծառայողին հիվանդության պատճառով ծառայությունից կարող է երկարատև ազատել միայն ոստիկանության բժշկական հանձնաժողովը՝ ոստիկանության բժշկական հիմնարկների ներկայացմամբ:

Ծառայողը հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատվում է 30 օրով: Առանձին դեպքերում՝ վիրավորված լինելու, կոնտուզիաների, վնասվածքների ժամանակ, ելնելով դրանց բնույթից և ծանրության աստիճանից, ծառայողը կարող է երկարատև ազատվել ծառայությունից 45 կամ 60 օր ժամանակով: Անհրաժեշտության դեպքում, հիվանդության պատճառով երկարատև ազատումը կարող է երկարացվել, սակայն յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան 30 օրով:

(7-րդ կետը լրաց. 13.07.17 N 806-Ն)

8. Բժշկական հիմնարկներում բուժման մեջ գտնվելու, ինչպես նաև հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատվելու ժամանակը չի կարող գերազանցել 6 ամիսը:

Եթե ծառայողը վիրավորվել, կոնտուզիա կամ վնասվածք է ստացել ծառայողական պարտականությունները կատարելիս, և բժշկական կանխատեսումներով նրա ապաքինումը հնարավոր է բուժման միջոցով, ապա հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատման ժամկետը չի սահմանափակվում: Նման դեպքերում հետագա ծառայության պիտանիության հարցը կարող է որոշվել միայն վիրավորված լինելու, վնասվածքի, կոնտուզիայի որոշակիացված ելքի ժամանակ:

Ոստիկանության բժշկական հիմնարկների, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում առողջապահական տեղական հիմնարկների կողմից ոստիկանության և քրեակատարողական ծառայողներին 6 օրից ավելի ժամանակով տրված ծառայությունից ազատման թերթիկը հաստատվում է ոստիկանության բժշկական հաստատության ղեկավարի կողմից՝ նշագրում կատարելու միջոցով:

(8-րդ կետը փոփ. 13.07.17 N 806-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

__________________________________

(բժշկական հիմնարկի անվանումը և հասցեն)
 

ՆԱԽՆԱԿԱՆ-ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ N ______________ թերթիկի

(համապատասխանն ընդգծել)
 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԹԵՐԹԻԿ N ______________
 

Տրված է _______________ 200  թ.

բժիշկ _______________________

 

__________________________________________________________________

(անաշխատունակի ազգանունը, անունը, հայրանունը)

__________________________________________________________________

(կոչումը, ծառայության վայրը)

 

Տարիքը______________ բժշկական քարտի N______ հիվանդության պատմությունը N________

Ախտորոշումը _________________________________________________________

Վերջնական ախտորոշումը__________________________________________________

__________________________________________________________________

Անաշխատունակության տեսակը (հիվանդություն, դժբախտ պատահար՝ կապված (չկապված) ծառայողական

պարտականությունների կատարման հետ, կարանտին, հիվանդի խնամք, սանատոր-կուրորտային բուժում,

նախածննդյան և հետծննդյան արձակուրդ)՝

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

Ռեժիմ ___________________________

(նշում ռեժիմի խախտման մասին)

______________________________:

(բժշկի ստորագրությունը)

 

Գտնվում է ստացիոնարում ____________________ մինչև ________________ 200 ___ թ.

 

Ծառայությունից ազատված է

 

Որ ամսաթիվը

Մինչև որ ամսաթիվը ներառյալ
(ամսաթիվը և ամիսը բառերով)

Բժշկի պաշտոնը
և ազգանունը

Բժշկի
ստորագրությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անցնել ծառայության_______________________

(ամսաթիվը և ամիսը բառերով)

___________________________

(բժշկի ստորագրությունը)

 

Տրված է նոր թերթիկ N ________________

 

Կ.Տ.

 

Հիվանդության կապակցությամբ ժամանակավոր ազատված աշխատողը, պարտավոր է ենթարկվել բուժող բժշկի կողմից նշանակված ռեժիմին և նշված ժամանակին ներկայանալ ընդունելության:

Ժամանակավոր ազատման թերթիկն ուժի մեջ չէ առանց բուժպրոֆիլակտիկ հիմնարկի համարի, շտամպի և կնիքի:

Ծառայողին, որը սահմանված կարգով չի ներկայացել ծառայությունից ժամանակավոր ազատման թերթիկը փակելու, չի թույլատրվում անցնել իր ծառայողական պարտականությունների կատարմանը:

Աշխատունակությունը վերականգնելուց և ծառայությունից ժամանակավոր ազատման թերթիկը փակելուց հետո, ծառայողը պարտավոր է նշված ժամանակին ներկայանալ ծառայության:

Ծառայությունից ժամանակավոր ազատման թերթիկը ներկայացվում է անմիջական ղեկավարին (հրամանատարին) և փոխանցվում կադրային մարմին՝ հաշվառման համար:

(հավելվածը փոփ., լրաց. 13.07.17 N 806-Ն)