Գլխավոր տեղեկություն
Համար
N 802-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2017 թվականի N 802-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Սևանա լճից ջրի բացթողման, հաշվառման գործընթացի վերահսկման նպատակով Սևան-Հրազդանյան համակարգի Հրազդան/Աթարբեկյան ՀԷԿ-ի ուղղաթեքի Գեղամավան դիտակետի և թունելի ելքի ՆԿ 85+63 դիտակետում անհրաժեշտ ջրաչափական աշխատանքների իրականացման գործընթացի համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել աշխատանքային խմբի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել Սևան-Հրազդանյան համակարգի Հրազդան/Աթարբեկյան ՀԷԿ-ի ուղղաթեքի Գեղամավան դիտակետի և թունելի ելքի ՆԿ 85+63 դիտակետում մոնիթորինգ իրականացնելը և ապօրինի ջրօգտագործումը վերացնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 20

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հուլիսի 20-ի N 802-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ա շ խ ա տ ա ն ք ա յ ի ն  խ մ բ ի

 

Հ. Ա. Հարությունյան

  

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

Է. Գրիգորյան

- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

 

Լ. Վարդանյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն

 

Ա. Սողոմոնյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ

 

Կ. Դաղբաշյան

 

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ

 

Ժ. Թամրազյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության խորհրդական

 

Կ. Դադոյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության «ԾԻԳ» պետական հիմնարկի աջակցող խմբի ճարտարագետ

 

Է. Սարգսյան

- «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

 
Ե. Կարապետյան

- «Ջրառ» ՓԲԸ-ի ջրաչափության գծով գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

 

Մ. Մարգարյան

- «Ջրառ» ՓԲԸ-ի ջրաչափության գծով գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

 

Լ. Հունանյան

- Հրազդանի հիդրոտեղամասի պետ (համաձայնությամբ)

 

Ա. Ջուլիկյան

- «Օպերատոր» ՓԲԸ-ի կարգավարական ծառայության պետ (համաձայնությամբ)

 

Ս. Մելքոնյան

- «ՄԷԿ» ՓԲԸ-ի հիդրոցեխի պետ (համաձայնությամբ)

 

Գ. Մինասյան

- «ՄԷԿ» ՓԲԸ-ի առաջատար մասնագետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան