Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-896
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2005-30.06.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.01/24(156) Հոդ.547
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.12.2019

030.0896.20.07.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ և հաստատել դրա կազմն ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակը` համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:

2. Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից ինն անդամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, ընդգրկվում է խորհրդի կազմում:

3. Խորհրդի կազմում ընդգրկված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ինն անդամից վեցը` տարեկան մեկ անգամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, փոփոխվում է ռոտացիոն կարգով:

(3-րդ կետը փոփ. 08.06.04 ՆՀ-103-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կանոնադրությունը:

5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
20 հուլիսի 2001 թ.
ՆՀ-896

 

 

Հավելված 1
ՀՀ Նախագահի
2001 թվականի հուլիսի 20-ի
ՆՀ-896 հրամանագրի


Կ Ա Զ Մ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Ինն անդամ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարության պետ (խորհրդի քարտուղար):

(Կազմը փոփ., լրաց. 09.04.02 ՆՀ-1078)

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թումանյան

 

 

Հավելված 2
ՀՀ Նախագահի
2001 թվականի հուլիսի 20-ի
ՆՀ-896 հրամանագրի

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ

«ԱրմենՏել» ՀՁ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն

«Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի նախագահ

«Մշակ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ

«ԷյչՓիԷլԷյ» ՍՊԸ-ի տնօրեն

«Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի նախագահ

«Հայլինք» ՍՊԸ-ի տնօրեն

«Վիրաժ Լոջիք» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրեն

«Քրեդենս Սիստեմս Հայաստան» ՍՊԸ-ի տնօրեն

«Ալգորիթմ-Սերվիս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

«Արմինկո» ՍՊԸ համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

«Լինք» ՍՊԸ-ի տնօրեն

«Վեբ» ՍՊԸ-ի նախագահ

«ԷյՓիՋի Լեբս» ՍՊԸ ՀՄ-ի տնօրեն

«Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ

«Հայաստանի ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության նախագահ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության նախագահ

«Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

«Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրեն

«Եվրասիա» հիմնադրամի տնօրեն

«Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող

«ԻՍՄԱ» ՍՊԸ-ի տնօրեն

«Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

«Միգմա» ՍՊԸ-ի տնօրեն

«Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

«Քվանտ» վարժարանի տնօրեն

Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր

«Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

«Կրթություն հանուն զարգացման» կրթական և բարեսիրական հիմնադրամի նախագահ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն

«Բի Լայն» ՍՊԸ-ի նախագահ

«Լայքս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

«Ալկատել Թրեյդ Ինտերնեյշնլ ԷլՋի» ներկայացուցչության տնօրեն

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

«Էլեկտրոնային Հայաստան» հիմնադրամի տնօրեն

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր։

 

(Ցուցակը փոփ., լրաց. 09.04.02 ՆՀ-1078, լրաց. 30.07.02 ՆՀ-1141-Ա, խմբ. 17.03.03 ՆՀ-1286-Ն, 30.04.05 ՆՀ-80-Ն)

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թումանյան