ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2017 թվականի N 814-Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ, 196-րդ հոդվածի 1-ին և 223-րդ հոդվածի 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ճանապարհային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված կարգով գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը վերաբերում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհային հարկի, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 14 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) ճանապարհային հարկի, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների (այսուհետ՝ պարտավորություններից ավելի վճարված գումարներ) հաշվանցման և (կամ) վերադարձման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի կիրառման իմաստով պարտավորություններից ավելի վճարված գումարներ են համարվում՝
1) ճանապարհային հարկով, բնապահպանական հարկով և բնօգտագործման վճարով հարկման օբյեկտների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարները.
2) ճանապարհային հարկի, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորության բացակայության պայմաններում տվյալ պարտավորության համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ նրա անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված գումարները.
3) դատարանի վճռի կատարման արդյունքում պարտավորության պակասեցման հետևանքով հարկ վճարողի օգտին հաշվեգրված՝ ճանապարհային հարկի, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի գումարները:
3. Պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացնում է տվյալ պարտավորությունները հաշվառող մարմինը՝ հարկ վճարողի ներկայացրած N 1 ձևի դիմումի և համապատասխան պարտավորության սահմանված չափից ավելի վճարումը հիմնավորող փաստաթղթի հիման վրա:
4. Պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշվին նախ հաշվանցվում են նույն հաշվառող մարմնի կողմից վերահսկվող՝ տվյալ հարկի (վճարի) գծով առկա պարտավորությունները՝ սկզբում մարելով այդ հարկի (վճարի) գծով հաշվարկված հարկի (վճարի), այնուհետև՝ տույժի գումարները: Սույն կետում նշված կարգով հաշվանցումը կատարվում է հարկ վճարողի դիմումը պարտավորությունը հաշվառող համապատասխան մարմին ստացվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով առկա պարտավորությունները մարելուց հետո կամ դրանց բացակայության դեպքում պարտավորությունը հաշվառող մարմինը կազմում է պարտավորություններից ավելի վճարված գումարները հարկ վճարողին վերադարձնելու եզրակացություն՝ N 2 ձևին համապատասխան, և այն կազմելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի կենտրոնական գանձապետարան (այսուհետ՝ գանձապետարան): Եզրակացությունը կազմվում է հարկ վճարողի դիմումը պարտավորությունը հաշվառող մարմին ստացվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Սույն կարգին համապատասխան պարտավորություններից ավելի վճարված գումարները հարկ վճարողին վերադարձվում են սույն կարգի 5-րդ կետում նշված եզրակացությունը գանձապետարան ստացվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ եզրակացությունում նշված բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարՎ. Ստեփանյան
Ձև N 1
__________________________________
__________________________________
(Պարտավորությունը հաշվառող մարմնի անվանումը)
Դ Ի Մ Ո Ւ Մ
Ճանապարհային հարկի, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման
Խնդրում եմ ____________________________________________________________________
(նշել համապատասխան հարկը, վճարը)
պարտավորությունից ավելի վճարված _____________________________________դրամը
(նշել գումարի չափը)
1) հաշվանցել _______________________________________________________________գծով
(նշել համապատասխան հարկը, վճարը)
առկա պարտավորության հաշվին.
2) վերադարձնել՝ գումարը փոխանցելով ________________ բանկում գտնվող N ___________ հաշվեհամարին:
Հարկ վճարողի անվանումը ________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ
ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
Հարկ վճարողի ՀՎՀՀ-ն _____________________________________
(առկայության դեպքում)
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
____________________________________ (անունը, ազգանունը և ստորագրությունը) |
_____ ____________ 20_____ թ.
Ձև N 2
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N
Ճանապարհային հարկի, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները հարկ վճարողին վերադարձնելու վերաբերյալ
Հարկ վճարողի անվանումը ________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ
ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
Հարկ վճարողի ՀՎՀՀ-ն _________________________________________________
(առկայության դեպքում)
Հարկ վճարողի __ __________20__ թ. դիմումով ներկայացված՝ ______________________
________________________________________________________________________
(նշել համապատասխան հարկը, վճարը)
պարտավորությունից ավելի վճարված ___________________________________դրամը
(նշել գումարի չափը)
__________________________________________________________________________ հաշվից
(գանձապետական հաշվեհամարը և հաշվեհամարի անվանումը, որից գումարը ենթակա է վերադարձման)
ենթակա է փոխանցման՝ հարկ վճարողի ______________ բանկում գտնվող N _________ հաշվեհամարին:
Պարտավորությունը հաշվառող մարմին ____________________________________
(անվանումը)
Պաշտոնատար անձի |
____________________________________ (անունը, ազգանունը և ստորագրությունը) |
Եզրակացությունը կազմելու ամսաթիվը ______ _______________ 20___ թ.