ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2017 թվականի N 681-Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կարիքների համար համակարգչային և պատճենահանման սարքավորումների և օժանդակ նյութերի ձեռքբերման նպատակով 2017 թվականի մարտի 23-ին հայտարարված «ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ-ՇՀԱՊՁԲ-17/8» ծածկագրով գնման ընթացակարգը 1-18-րդ չափաբաժինների մասով հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 21 Երևան |