Գլխավոր տեղեկություն
Համար
N 783-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-01.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.19/45(1320) Հոդ.725
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2017 թվականի N 783-Ն

 

 ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ցանկերի NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 10

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 6-ի N 783-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման հետ կապված հարաբերությունները:

2. Հարկ վճարողների իրազեկման նպատակով հարկային մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հարկ վճարողների ցանկերը՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ցանկերին և ժամկետներին համապատասխան (բացառությամբ օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված տեղեկությունների):

3. Հարկային մարմնի կողմից ցանկերը կազմվում են՝ հիմք ընդունելով հարկ վճարողների կողմից տվյալ հարկային տարվա վերաբերյալ ներկայացված հարկային հաշվարկները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված հարկերը, հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման կամ ուսումնասիրության արդյունքները, հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա համապատասխան տվյալները:

4. Ցանկերը կազմվում են ըստ թվային տվյալների նվազման հաջորդականության:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 2 ձևի ցանկի կազմման իմաստով՝ ապառքը հաշվարկվում է որպես հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի և հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ապառքի դրական տարբերություն: N 2 ձևի ցանկում ներառվում են հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ապառքի 1 մլն դրամ և ավելի աճ ունեցող առաջին 1000 հարկ վճարողների վերաբերյալ տվյալները՝ ըստ ապառքի աճի մեծության:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 7 ձևի ցանկը կազմվում է՝ հիմք ընդունելով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` աճողական կարգով:

7. Հիմք ընդունելով հարկային մարմինների կողմից անցկացված ս տուգումների արդյունքները կամ ստուգումների արդյունքում կազմված ստուգման ակտերի բողոքարկման արդյունքները կամ սույն կարգի 2-րդ կետում նշված տվյալների համար հիմք հանդիսացած հաշվարկներում հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելու հանգամանքը՝ հարկային մարմինը կարող է հարկ վճարողների դիմումների հիման վրա հրապարակել հարկ վճարողների վերաբերյալ ճշգրտումներ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 6-ի N 783-Ն որոշման

 

Ձև N 1

Ց Ա Ն Կ

 

20____թ. հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների

 

NN
ը/կ

ՀՎՀՀ-ն

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը

Գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրը

1

2

3

4

       
       
       

Ձև N 2

Ց Ա Ն Կ

 

20_____թ. հարկային տարվա արդյունքներով ապառքներ կուտակած հարկ վճարողների

 

NN
ը/կ

ՀՎՀՀ-ն

Կազմակերպության
անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ,
նոտարի անունը, ազգանունը

Գտնվելու կամ գործունեություն
իրականացնելու վայրը

1

2

3

4

       
       
       

Ձև N 3

Ց Ա Ն Կ

 

20_____թ. հարկային տարվա ընթացքում աշխատողի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցած և (կամ) գրանցման հայտ չներկայացրած հարկ վճարողների

 

NN
ը/կ

ՀՎՀՀ-ն

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը

Գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրը

1

2

3

4

       
       
       

Ձև N 4

Ց Ա Ն Կ

 

20_____թ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների

 

NN
ը/կ

ՀՎՀՀ-ն

Կազմակերպության
անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ,
նոտարի անունը, ազգանունը

Գտնվելու կամ գործունեություն
իրականացնելու վայրը

1

2

3

4

       
       
       

Ձև N 5

Ց Ա Ն Կ

 

20_____թ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների (առևտրային կազմակերպությունների)

 

NN
ը/կ

ՀՎՀՀ-ն

Հարկային գործակալի
(առևտրային կազմակերպության)
անվանումը

Գտնվելու վայրը

1

2

3

4

       
       
       

Ձև N 6

Ց Ա Ն Կ

 

20__թ. հարկային տարվա ընթացքում գործունեությունը կասեցված հարկ վճարողների

 

NN
ը/կ

ՀՎՀՀ-ն

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը

Գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրը

Կասեցված գործունեության տեսակը

Կասեցման ժամկետը (առաջին և վերջին օրերը)

1

2

3

4

5

6

           
           
           

Ձև N 7

Ց Ա Ն Կ

 

ԱՌԱՋԻՆ 1000 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ 20_______Թ. ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

ՀՎՀՀ-ն

Կազմա-կերպու-թյան անվա-նումը կամ անհատ ձեռնար-կատիրոջ, նոտարի անունը, ազգանունը

Գտնվելու կամ գործու-նեություն իրակա-նացնելու վայրը

20_____թ. տարվա ընթացքում հարկ
վճարողի կողմից ՀՀ պետական բյուջե
վճարված հարկերի ընդհանուր գումարը
(հազ. դրամ)

ընդամենը

որից՝

հար-կային մարմնի
կողմից
հավաքա-գրվածը

մաքսային մարմնի կողմից հավաքա-գրվածը

այդ թվում՝

շահութա-հարկը

եկա-մտային հարկը

ԱԱՀ-ն

ակցի-զային հարկը

այլ հարկեր և վճարներ

                       
                       
                       
                       

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.06.2022, N 928-Ն 01.07.2022, N 783-Ն
24.12.2020, N 2157-Ն 01.01.2021, N 783-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան