Գլխավոր տեղեկություն
Համար
N 618-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.07.19/22(591).1 Հոդ.615
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2017 թվականի N 618-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 2017 թվականի հուլիսի 20-ից մինչև հուլիսի 29-ը Երևանում կայանալիք` Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ համահայկական մարզախաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ մինչև 2017 թվականի հուլիսի 10-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ համահայկական մարզախաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիների ցուցակները:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի մասին:

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այդ առաջարկության մեջ նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված մուտքի արտոնագրերի համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու մասին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 12

Երևան