«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հունիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017237
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 մայիսի 2017 թ. ք. Երևան |
N 219-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները»`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 և 13.1 կետերով.
«1.1 Վլրաց և Վպահուստ բաղադրիչների մեծությունները որոշվում են ըստ կառուցվող գծերի երկարության և կառուցվող ենթակայանի միջին արժեքների։ Կառուցվող գծերի և ենթակայանների միավորի միջին արժեքները հրապարակվում են ընկերության պաշտոնական կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։»,
«13.1 Վրաց և Վպահուստ բաղադրիչների մեծությունները որոշվում են ըստ կառուցվող գծերի երկարության և կառուցվող ենթակայանի միջին արժեքների։ Կառուցվող գծերի և ենթակայանների միավորի միջին արժեքները հրապարակվում են ընկերության պաշտոնական կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։».
2) հավելվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում «կառուցման արժեքը» բառերը փոխարինել «կառուցման միջին արժեքը» բառերով, իսկ նույն կետի վերջին նախադասության մեջ «կառուցման արժեքն է» բառերը փոխարինել «կառուցման միջին արժեքն է» բառերով.
3) հավելվածի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «կառուցման արժեքը» բառերը փոխարինել «կառուցման միջին արժեքը» բառերով, իսկ նույն կետի վերջին նախադասության մեջ «կառուցման արժեքն է» բառերը փոխարինել «կառուցման միջին արժեքն է» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`Ռ. Նազարյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|