ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2017 թվականի N 621-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 174-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) հավելվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այն ստորաբաժանումներում, որտեղ կադրային ապարատներ չկան, վերապատրաստման կազմակերպումը և մեթոդական ապահովումն իրականացվում են կադրային աշխատանքների համար պատասխանատու ծառայողի կողմից:».
2) հավելվածի 6-րդ կետում`
ա. «բ» ենթակետում «վերապատրաստման աշխատանքների կատարման պատասխանատուի կողմից:» բառերը փոխարինել «կադրային աշխատանքների համար պատասխանատու ծառայողի կողմից.» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» ենթակետով.
«գ) էլեկտրոնային եղանակով՝ «Կադրեր» ինֆորմացիոն համակարգի միջոցով:».
3) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 7-րդ կետը.
4) հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողը ոստիկանության ուսումնական հաստատությունում անցնում է վերապատրաստում՝ 3 ամիս ժամկետով, իսկ օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողը՝ 2 ամիս ժամկետով:
Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և 14.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողներն անցնում են առավելագույնը 2 ամիս ժամկետով վերապատրաստում:».
5) հավելվածի 11-րդ կետում`
ա. առաջին պարբերությունում «վերապատրաստման աշխատանքների կատարման պատասխանատուների» բառերը փոխարինել «կադրային աշխատանքների համար պատասխանատու ծառայողների» բառերով,
բ. երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վերապատրաստման ենթակա ոստիկանության ծառայողների քանակական հայտերի հիման վրա ոստիկանության կադրային ստորաբաժանումն ուսումնական հաստատության հետ համատեղ, ըստ ծառայությունների և պաշտոնների, մշակում է վերապատրաստման տարեկան ժամանակացույց, որը հաստատվում է ոստիկանության պետի կամ նրա տեղակալի հրամանով:
Ժամանակացույցով նախատեսվում է այն ուսումնական հաստատությունը, որտեղ անցկացվելու են վերապատրաստման դասընթացները, սահմանվում են վերապատրաստման ենթակա ծառայողների կատեգորիաները, նրանց թիվը և ուսուցման ժամկետները:».
6) հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտած ոստիկանության ծառայողին տրվում է սահմանված նմուշի վկայական, որի ձևը հաստատվում է ոստիկանության պետի հրամանով:
Վերապատրաստման դասընթացների ավարտից հետո վերապատրաստմանը մասնակցած ծառայողի ստորաբաժանման ղեկավարին ոստիկանության ուսումնական հաստատության կողմից ներկայացվում են տեղեկություններ ծառայողի հաճախումների և առաջադիմության վերաբերյալ:
Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողը վերապատրաստումը հաջողությամբ չավարտելու դեպքում օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 11.3-րդ կետի համաձայն ազատվում է ոստիկանությունում ծառայությունից:
Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և 10-րդ մասի երկրորդ պարբերությունով, 14.1-ին հոդվածի 4-րդ մասով և 16-րդ հոդվածով նախատեսված վերապատրաստումը հաջողությամբ չավարտած ոստիկանության ծառայողի զբաղեցրած պաշտոնում մնալու նպատակահարմարությունը քննարկվում է ատեստավորման կարգով` ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցող ոստիկանության ծառայողներն անհրաժեշտության դեպքում ապահովվում են հանրակացարանով:».
7) հավելվածի 17-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) ստաժավորման ավարտից հետո ստաժավորվողի հետ անցկացնել հարցազրույց և ստուգել ստաժավորման ընթացքում ձեռք բերած գիտելիքները.».
8) հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների կազմակերպման կարգն ու պայմանները սահմանվում են ոստիկանության պետի հրամաններով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. հունիսի 12 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|