ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2016 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 9-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 54-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտներում պաշտոնատար անձանց պաշտոնները համալրելու համար թեկնածուների ընտրության հարցերով մրցութային հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 14-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«14. Անցկացված մրցույթի արդյունքների մասին որոշումն ընդունվում է ԵՏՀ-ի մրցութային հանձնաժողովի անդամների կողմից՝ Կոլեգիայի նախագահին առաջարկության ձևով: Նշված որոշումն ընդունվում է փակ քվեարկությամբ՝ ԵՏՀ-ի մրցութային հանձնաժողովի՝ նիստին ներկա գտնվող անդամների ձայների մեծամասնությամբ: Փակ քվեարկության կազմակերպման պարտականությունը դրվում է ԵՏՀ-ի մրցութային հանձնաժողովի քարտուղարի վրա: Փակ քվեարկության անցկացման կարգը հաստատվում է Կոլեգիայի նախագահի հրամանով:»:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: