ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2017 թվականի N 552-Ա
Դավիթ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ եվ սարգիս հովհակիմյանի` Վրաստան ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Ակտիվների վերադարձ և կիբեռհանցագործություն» թեմայով Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 8-րդ տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարորդ Սարգիս Հովհակիմյանի` 2017 թվականի հունիսի 26-29-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Մելքոնյանի և Սարգիս Հովհակիմյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է «Հայաստանի Հանրապետության դատախազության պահուստային ֆոնդ» ծրագրով հատկացված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|