Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 111-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2017.07.12/7(92) Հոդ.191
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.05.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 մայիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017221

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 մայիսի 2017 թ.

թիվ 111-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իա» կետը և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կանոնակարգի 2-րդ կետում «26 Հաշվետվություն շահագործման հանձնված և շահագործումից հանված տերմինալների վերաբերյալ» բառերը փոխարինել «26 Շահագործման հանձնված ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ» բառերով,

2) Կանոնակարգի 14-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թիվ 11 հաշվետվությունում ներկայացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափի կազմի մեջ մտնող և պակասեցվող տարրերի մեծությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջում:»,

3) Կանոնակարգի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Թիվ 30 «Շահագործման հանձնված ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ» հաշվետվության մեջ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տեղադրված և գործող բոլոր ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն հաշվետվության մեջ չեն նշվում ՊՈՍ-տերմինալների և իմպրինտերների վերաբերյալ տվյալները: Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա համար: Ներկայացվող տվյալներում հաշվի են առնվում հաշվետու ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները կապված ինքնասպասարկող սարքերի տեղադրման, տեղափոխման, փոխարինման կամ շահագործման դադարեցման հետ:

Թիվ 30 «Շահագործման հանձնված ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ» հաշվետվությունը բաղկացած է «1. Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ շահագործվող ինքնասպասարկող սարքեր», «2. Երևանի, մարզերի և տարածաշրջանի կոդեր», և «3. Տեղադրման վայրի նկարագրություն» աղյուսակներից:

«1. Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ շահագործվող ինքնասպասարկող սարքեր» աղյուսակում ընդգրկվում են հաշվետու ամսվա վերջի դրությամբ բանկի կողմից շահագործվող, այդ թվում՝ փոխարինված (արդեն նշված հասցեում շահագործվող ինքնասպասարկող սարքերի փոխարինումը նորով) կամ նոր հասցե տեղափոխված և արդեն նոր տեղադրված` շահագործման հանձնված ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը:

1) «1. Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ շահագործվող ինքնասպասարկող սարքեր» աղյուսակի «ինքնասպասարկող սարքերի շահագործման/գտնվելու վայրի հասցեն» սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում տեղադրված և շահագործվող ինքնասպասարկող սարքի գտնվելու վայրի հասցեն: «Ինքնասպասարկող սարքավորման շահագործման գտնվելու վայրի հասցեն» սյունակը բաժանված է երեք ենթասյուների՝ «Երևանի, մարզերի կամ տարածաշրջանի կոդը», «Քաղաք/գյուղ» և «Փողոց», որոնք լրացվում են հետևյալ կերպ.

ա. «Երևանի, մարզերի կամ տարածաշրջանի կոդը» սյունակում լրացվում է սույն հաշվետվության «2. Երևանի, մարզերի և տարածաշրջանի կոդերը» աղյուսակում ներկայացված համապատասխան մարզի, Երևանի (Հայաստանի Հանրապետության մարզերի մարզկենտրոնների, քաղաքային կամ գյուղական համայնքների, Երևանի վարչական շրջանների) կամ տարածաշրջանի համար սահմանված կոդը, որտեղ տեղադրվել է տվյալ ինքնասպասարկող սարքը,

բ. «Քաղաք/գյուղ» սյունակում լրացվում է այն քաղաքի, գյուղի անվանումը, որտեղ տեղադրվել է տվյալ ինքնասպասարկող սարքը,

գ. «Փողոց» սյունակում լրացվում է այն փողոցի անվանումը, տան, շենքի, բնակարանի համարը, որտեղ տեղադրվել է տվյալ ինքնասպասարկող սարքը,

2) «Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ շահագործվող ինքնասպասարկող սարքեր» աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ.

ա. «Տեղադրման տարածքի նկարագրություն» սյունակը բաժանված է երկու ենթասյուների՝ «Տեղադրման տարածքը» և «Տեղադրման վայրը», որոնք լրացվում են հետևյալ կերպ.

1  «Տեղադրման տարածքը» սյունակում լրացվում է սույն հաշվետվության «3. Տեղադրման վայրի նկարագրություն» աղյուսակում ներկայացված համապատասխան ինքնասպասարկող սարքի տեղադրման վայրի վերաբերյալ տեղեկատվություն, ըստ նշված դասակարգման: Օրինակ՝ եթե ինքնասպասարկող սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքում, ապա ընտրվում է «Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)» դասակարգիչը և այլ:

«Տեղադրման վայրը» սյունակում լրացվում է ինքնասպասարկող սարքի տեղադրման եղանակի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է, ըստ նշված հետևյալ դասակարգման՝ «Ներսում», «Դրսում» և «Միջպատային»: Օրինակ՝ եթե ինքնասպասարկող սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքի ներսում, ապա ընտրվում է «Ներսում» դասակարգիչը, կամ, եթե ինքնասպասարկող սարքը տեղադրվել է բանկի «Կենտրոն» մասնաճյուղի արտաքին պատին՝ ապա ընտրվում է «Միջպատային» դասակարգիչը, իսկ, եթե ինքնասպասարկող սարքը տեղադրվել է հատուկ պատրաստված կրպակի տարածքում՝ ապա ընտրվում է «Դրսում» դասակարգիչը,

բ. «Ինքնասպասարկող սարքի արտադրողը, մակնիշը» սյունակում նշվում է տվյալ ինքնասպասարկող սարքի արտադրող կազմակերպության անվանումը և այդ սարքի մակնիշը,

գ. «ինքնասպասարկող սարքի տեսակը, ըստ ֆունկցիոնալ խմբավորման» սյունակում լրացվում է ինքնասպասարկող սարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է, ըստ նշված հետևյալ դասակարգման՝ «ԷԳ», «ԱԳՄ», «ԱՓՄ», «ՎՏ» և «ԲԱՄ»: Որտեղ լրացվում է «ԷԳ», եթե տեղադրված սարքը՝ էլեկտրոնային գանձապահ սարքն է, կամ լրացվում է «ԱԳՄ», եթե տեղադրված սարքը՝ ավտոմատ գանձման մեքենա է, կամ լրացվում է «ԱՓՄ», եթե տեղադրված սարքը՝ արժույթի փոխանակման մեքենա է, կամ լրացվում է «ՎՏ», եթե տեղադրված սարքը՝ վճարումների ընդունման տերմինալ է, կամ լրացվում է «ԲԱՄ», եթե տեղադրված սարքը՝ բանկային ավտոմատացված մեքենա է,

դ. «Վերաշրջանառության մոդուլի առկայություն» սյունակում նշվում է «Այո» տողը, այն դեպքում, երբ սարքը հագեցած է վերաշրջանառության մոդուլով, և «Ոչ» տողը, այն դեպքում, երբ սարքը նման մոդուլով հագեցած չէ,

ե. «Արտարժույթի փոխանակման գործառույթի առկայություն» սյունակում նշվում է «Այո» տողը այն դեպքում, երբ սարքի միջոցով կարող է փոխարկվել արտարժույթ, և «Ոչ» տողը այն դեպքում, երբ սարքի միջոցով չի կարող փոխարկվել արտարժույթ,

զ. «Շահագործման հանձնման ամսաթիվը (օր/ամիս/տարի)» սյունակում նշվում է տվյալ հասցեում ինքնասպասարկող սարքի շահագործումը սկսելու ամսաթիվը, երբ այն պատրաստ է գործառնություններ իրականացնելու համար,

է. «Որպես սպասարկման կետ ինքնասպասարկող սարքը նույնականացնող կոդը» սյունակում նշվում է կազմակերպության կողմից տեղադրված ինքնասպասարկող սարքը, որպես սպասարկման կետ նույնականացնելու նպատակով տրամադրված կոդը,

ը. «Տեսախցիկների քանակը» սյունակում նշվում է համապատասխան տեղեկատվություն ինքնասպասարկող սարքի տեղադրման տարածքի և գործարքի նկարահանման նպատակով տեղադրված տեսախցիկների քանակի վերաբերյալ՝ թվերով։»,

4) Կանոնակարգի 30-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում՝ այն դեպքում, երբ քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում գործառնություններ իրականացնելուց բացի քարտապանը կարող է իրականացնել գործառնություններ նաև փաստացի տրամադրված վարկի (օվերդրաֆտի) հաշվին, ապա այդ վճարային քարտը ենթակա է դասակարգման որպես «հաշվարկային» քարտ: Այն դեպքում, երբ քարտապանը կարող է վճարային քարտով գործառնություններ իրականացնել միայն վերջինիս պատկանող դրամական միջոցների սահմաններում, և քարտապանին փաստացի չի տրամադրվել վարկ (օվերդրաֆտ), ապա վճարային քարտը ենթակա է դասակարգման որպես «դեբետային» քարտ:»,

5) Կանոնակարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում՝ «միանձնյա օգտագործվող» տողը լրացվում է, եթե տվյալ սարքը պատկանում է հաշվետու բանկին՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ սարքը օգտագործվում է համատեղ այլ բանկի հետ, իսկ «համատեղ օգտագործվող» տողը լրացվում է, եթե տվյալ սարքը օգտագործվում է հաշվետու բանկի և այլ բանկի հետ համատեղ և չի պատկանում հաշվետու բանկին:»,

6) Կանոնակարգի Ձև թիվ 11-րդ, Ձև թիվ 30-րդ և Ձև թիվ 31-րդ հաշվետվողական ձևերը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար Հավելված 1-ի, Հավելված 2-ի և Հավելված 3-ի (կցվում է),

7) Կանոնակարգի Ձև թիվ 18.2-ում 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Կից ներկայացվում է նաև առավել հայտնի միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկը: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք. որ ցանկն ամբողջական չէ, և այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների դասակարգումը պետք է իրականացվի վերը նշված չափանիշների հիման վրա:

1) African Development Bank

2) Asian Development Bank (ADB)

3) Bank for International Settlements (BIS)

4) Black Sea Trade and Development Bank (BSTDB)

5) Caribbean Development Bank (CDB)

6) Central American Bank for Economic Integration (CABEI)

7) Central Bank of West African States (BCEAO)

8) Corporacion Andina de Fomento (CAF)

9) East African Development Bank (EADB)

10) Eastern Caribbean Central Bank (ECCB)

11) Eurasian Development Bank (EDB)

12) European Bank for Reconstruction and Development (EBRD)

13) European Commission (EC)

14) European Central Bank (ECB)

15) European Investment Bank (EIB)

16) Евразийский банк развития (ЕАБР)

17) Inter-American Development Bank (IDB)

18) International Fund for Agricultural Development (IFAD)

19) International Monetary Fund (IMF)

20) International Organization for Migration (IOM)

21) Islamic Development Bank (IDB)

22) Межгосударственный банк (МБ)

23) Nordic Development Fund (NDF)

24) Nordic Investment Bank (NIB)

25) OPEC Fund for International Development (OPEC Fund)

26) Organization for Economic Co-operation and Development (OECD)

27) Organization of Petroleum-Exporting Countries (OPEC)

28) West African Development Bank (BOAD)

29) World Bank Group

ա. International Bank for Reconstruction and Development (IBRD)

բ. International Development Association (IDA)

գ. International Finance Corporation (IFC)

դ. Multilateral Investment Guarantee Agency (MIGA)

ե. International Centre for Settlement of Investment Disputes (ICSID):»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի օգոստոսի 1-ին, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերի, սույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով հաստատված Հավելված 1-ի և 7-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. մայիսի 20

Երևան

 

 

 Հավելված 1 
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի մայիսի 16-ի
թիվ 111-Ն որոշմամբ
«Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի փետրվարի 26-ի
թիվ 50-Ն որոշման

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ձև թիվ 11
(ամսական,եռամսյակային, տարեկան)

Նորմատիվային ընդհանուր կապիտալի փոփոխության վերաբերյալ

 

Բանկի անվանումը

______________թ. -ից

Ամսաթիվը

______________թ.

   հազ. դրամ  

ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

Մեծությունը ժամանակաշրջանի վերջում

                x

Ընդհանուր կապիտալ, ՝

0

 Հիմնական կապիտալ

0

 Սովորական բաժնետոմսեր + էմիսիոն եկամուտ - զեղչ

 

Ծանուցում. Իրացված բաժնետոմսերի քանակ (հատ)

 

Գլխավոր պահուստ

 

Չբաշխված շահույթ` Կանոնակարգ 2-ով նախատեսված սահմանաչափով

 

Արտոնյալ բաժնետոմսեր` Կանոնակարգ 2-ով նախատեսված

 

Հիմնական կապիտալից նվազեցվող գումարներ՝ այդ թվում՝

0

Երկարաժամկետ ստորադաս փոխառություններ

 

Սովորական բաժնետոմսեր ըստ կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի 2-րդ

 

 Ոչ նյութական ակտիվներ ըստ կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության

 

Նյութական ակտիվներ ըստ կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերության

 

Գրավի առարկայի տնօրինման արդյունքում բանկի սեփականությանն անցած բաժնետոմսեր ըստ կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի 2-րդ

 

Նյութական ակտիվներ ըստ կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերության

 

Բանկի կողմից վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումներ

 

Հետաձգված հարկային ակտիվների և հետաձգված հարկային պարտավորությունների դրական տարբերություն

 

Այլ բանկերի, վարկային կազմակերպությունների և Կանոնակարգ 2-ով նախատեսված այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումներ

 

Այլ բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումներ ըստ կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի 2-րդ ենթակետի «ժ» պարբերության

 

Այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված նեդրումներ՝ ըստ Կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի

 

Այլ կազմակերպություններում կատարված փոխադարձ ներդրումներ

 

 Լրացուցիչ կապիտալ

0

Բանկի գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստ ըստ կանոնակարգ 2-ի 28.2-րդ կետի «ա» ենթակետի

 

Հաշվեկշռի միավորման ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստ

 

Արտոնյալ բաժնետոմսեր ըստ կանոնակարգ 2-ի 28.2-րդ կետի «գ» ենթակետի

 

Բանկի կողմից ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններ ըստ կանոնակարգ 2-ի 28.2-րդ կետի «ե» ենթակետի

 

Այլ պահուստներ՝ «բացի Կանոնակարգ 2-ով նախատեսված բացառությունների»

 

Բանկի վարչության նախագահ

 _______________

 Կ.Տ.                     (գործադիր տնօրեն)

Գլխավոր հաշվապահ

 _______________»:

Հավելված 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի մայիսի 16-ի
թիվ 111-Ն որոշմամբ
«Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի փետրվարի 26-ի
թիվ 50-Ն որոշման


Հաշվետվություն

Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ

Բանկի անվանումը

_____________

Ձև թիվ 30

Ամսաթիվը

թ.

ամսական

1. Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ շահագործվող ինքնասպասարկման սարքավորումներ

Ինքնասպասարկման սարքի շահագործման հասցեն/ գտնվելու վայրը

Տեղադրման տարածքի նկարագրություն

Ինքնա-սպա-սարկման սարք արտա-դրողը, մակնիշը

Ինքնա-սպա-սարկման սարքի տեսակը ըստ ֆունկ-ցիոնալ խմբա-վորման

Վերա-շրջանա-ռության մոդուլի առկա-յություն

Արտար-ժույթի փոխա-նակման գործա-ռույթի առկա-յություն

Շահա-գործման հանձնման ամսա-թիվը (օր/ամիս
/տարի)

Որպես սպա-սարկ-ման կետ ինքնա-սպա-սարկման սարքը նույնա-կանաց-նող կոդը

Տեսա-խցիկ-ների քանակը

Երևանի, մարզի կամ տարա-ծա-շրջանի կոդը

Քաղաք
/գյուղ

Փողոց

Տեղա-դրման տարածքը

Տեղադրման վայրըը

       

ներսում

 

ԷԳ

Այո

Այո

     
       

դրսում

 

ԱԳՄ

Ոչ

Ոչ

     
       

միջպատային

 

ԱՓՄ

         
           

ՎՏ

         
           

ԲԱՄ

         
                       
                       
                       
                       
                       

Բանկի վարչության նախագահ

 _______________

 Կ.Տ.                     (գործադիր տնօրեն)

Գլխավոր հաշվապահ

 _____________

2. Երևանի, մարզերի և տարածաշրջանի կոդեր

Երևանի, մարզերի և տարածաշրջանի կոդերը

Հայաստանի Հանրապետության մարզերի մարզկենտրոններ, քաղաքային կամ գյուղական համայնքներ, Երևանի վարչական շրջաններ, տարածաշրջան

1.1

Երևանի Աջափնյակ վարչական շրջան

1.2

Երևանի Ավան վարչական շրջան

1.3

Երևանի Արաբկիր վարչական շրջան

1.4

Երևանի Դավթաշեն վարչական շրջան

1.5

Երևանի Էրեբունի վարչական շրջան

1.6

Երևանի Կենտրոն վարչական շրջան

1.7

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական
շրջան

1.8

Երևանի Նոր Նորք վարչական շրջան

1.9

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան

1.11

Երևանի Նուբարաշեն վարչական շրջան

1.12

Երևանի Շենգավիթ վարչական շրջան

1.13

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական
շրջան

2.1

Արագածոտնի մարզկենտրոն

2.2

Արագածոտնի մարզի այլ քաղաքներ

2.3

Արագածոտնի մարզի գյուղեր

3.1

Արարատի մարզկենտրոն

3.2

Արարատի մարզի այլ քաղաքներ

3.3

Արարատի մարզի գյուղեր

4.1

Արմավիրի մարզկենտրոն

4.2

Արմավիրի մարզի այլ քաղաքներ

4.3

Արմավիրի մարզի գյուղեր

5.1

Գեղարքունիքի մարզկենտրոն

5.2

Գեղարքունիքի մարզի այլ քաղաքներ

5.3

Գեղարքունիքի մարզի գյուղեր

6.1

Լոռու մարզկենտրոն

6.2

Լոռու մարզի այլ քաղաքներ

6.3

Լոռու մարզի գյուղեր

7.1

Կոտայքի մարզկենտրոն

7.2

Կոտայքի մարզի այլ քաղաքներ

7.3

Կոտայքի մարզի գյուղեր

8.1

Շիրակի մարզկենտրոն

8.2

Շիրակի մարզի այլ քաղաքներ

8.3

Շիրակի մարզի գյուղեր

9.1

Սյունիքի մարզկենտրոն

9.2

Սյունիքի մարզի այլ քաղաքներ

9.3

Սյունիքի մարզի գյուղեր

10.1

Վայոց ձորի մարզկենտրոն

10.2

Վայոց ձոր մարզի այլ քաղաքներ

10.3

Վայոց ձոր մարզի գյուղեր

11.1

Տավուշի մարզկենտրոն

11.2

Տավուշի մարզի այլ քաղաքներ

11.3

Տավուշի մարզի գյուղեր

   

Այլ կոդեր

Այլ

12.1

Արցախ

3. Տեղադրման վայրի նկարագրություն

Տեղադրման վայրը

Բանկեր (գլխամաս, մասնաճյուղ)

Այլ ֆինանսական և ապահովագրական գործունեություն

Հանքագործական և մշակող արդյունաբերության ձեռնարկություններ

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (ՀԷՑ, ՋԵԿ)

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն (կայարաններ, օդանավակայան)

 Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)

Կացության և հանրային սննդի կազմակերպում (հյուրանոց, ռեստորան, սրճարան, բիստրո)

Տեղեկատվություն և կապ (կապի օպերատորներ` Վիվասել, Արմենթել, հեռուստատեսություն, ռադիոտուն)

Պետական կառավարում և պաշտպանություն (Ազգային ժողով, կառավարություն, նախարարություններ, այլ պետական հիմնարկներ, սահմանային անցակետեր, մաքսակետեր, զորամասեր)

Քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան

Կրթություն (համալսարաններ, դպրոցներ)

Առողջապահություն (հիվանդանոց, ատամնաբուժարան, դեղատուն)

Մշակույթ, զվարճություն, հանգիստ (թատրոն, կինոթատրոն, խաղատուն)

Սպասարկման այլ ծառայություններ (գեղեցկության սրահ, բենզալցակայան, գազալցակայան, կոմունալ ծառայությունների մատուցում ջրամատակարարում)

Միջազգային կազմակերպություն, դեսպանատուն

Այլ (բնակելի շենք, փողոց,)

»:

Հաշվետվություն

«Վճարային քարտերի տեսակների, վճարային քարտ սպասարվող սարքերի, ինչպես նաև վճարային քարտերով կատարված գործառնությունների վերաբերյալ»

 Հավելված 3 
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի մայիսի 16-ի
թիվ 111-Ն որոշմամբ
«Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի փետրվարի 26-ի
թիվ 50-Ն որոշման

Թիվ 31 (ամսական)

 

 

 

Կազմակերպության անվանումը

 

Ամսաթիվը

 

թ.

 

 

 

1. ՀՀ բանկերի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտեր  

Տեղեկատվության պահպանման տեսակ

Քարտապանների տեսակ

Վճարային քարտի վճարման տեսակ/սխեմա

Վճարային համակարգ

Գումար (հազ. ՀՀ դրամ)

Քանակ

1

2

3

4

5

6

մագնիսական ժապավենով

ֆիզիկական անձ

դեբետային

Արքա

   

հիբրիդ

իրավաբանական անձ/անհատ ձեռներեց

հաշվարկային

Վիզա

   

միկրոպրոցեսորային

 

վարկային

Մաստեր քարտ

   

միկրոպրոցեսորային (NFC)

   

Դայներս քլաբ

   

վիրտուալ

   

Ամեքս

   
     

բանկի ներքին

   
     

համատեղված

   
           
           
           
           
           
           
           
           

Բանկի վարչության նախագահ

 _______________

 Կ.Տ.                     (գործադիր տնօրեն)

հաշվապահ

 _____________

2. Վճարային քարտի սպասարկման սարքավորումներ/միջոցներ

Սպասարկման սարքի/միջոցի տեղադրման վայր

Սարքի տեսակ

Սարքի/միջոցի օգտագործման ձև

Սարքի/միջոցի օգտագործման երկիր

Քանակ

1

2

3

4

5

Բանկեր (գլխամաս, մասնաճյուղ)

ԱԳՄ (ATM)

միանձյա օգտագործվող

արտասահմանում

 

Այլ ֆինանսական և ապահովագրական գործունեություն

ՊՈՍ (POS) տերմինալ կամ իմպրինտեր

համատեղ օգտագործվող

Հայաստանում

 

Հանքագործական և մշակող արդյունաբերության ձեռնարկություններ.

վիրտուալ ՊՈՍ (POS)

 

ԼՂՀ-ում

 

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (ՀԷՑ, ՋԵԿ)

Բանկային ավտոմատացված մեքենա (automated banking kiosk)

 

վիրտուալ միջավայր

 

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն (կայարաններ, օդանավակայան)

       

 Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)

       

Կացության և հանրային սննդի կազմակերպում (հյուրանոց, ռեստորան, սրճարան, բիստրո)

       

Տեղեկատվություն և կապ (կապի օպերատորներ` Վիվասել, Արմենթել, հեռուստատեսություն, ռադիոտուն)

       

Պետական կառավարում և պաշտպանություն (Ազգային ժողով, կառավարություն, նախարարություններ, այլ պետական հիմնարկներ, սահմանային անցակետեր, մաքսակետեր, զորամասեր)

       

Քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան

       

Կրթություն (համալսարաններ, դպրոցներ)

       

Առողջապահություն (հիվանդանոց, ատամնաբուժարան, դեղատուն)

       

Մշակույթ, զվարճություն, հանգիստ (թատրոն, կինոթատրոն, խաղատուն)

       

Սպասարկման այլ ծառայություններ (գեղեցկության սրահ, բենզալցակայան, գազալցակայան, կոմունալ ծառայությունների մատուցում՝ ջրամատակարարում)

       

Միջազգային կազմակերպություն, դեսպանատուն

       

Այլ (բնակելի շենք, փողոց,)

       
         

Բանկի վարչության նախագահ

 _______________

                    (գործադիր տնօրեն)

 Կ.Տ.          Գլխավոր հաշվապահ

 _____________

3. ՀՀ տարածքում գործող բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտերով կատարված գործառնություններ

Գործառնության սպասարման սարքավորում
/միջոց

Վճարային քարտի վճարման տեսակ
/սխեմա

Գործառ-նության եղանակ

Գործառ-նության կատարման երկիր

Ծառայության տեսակ

Վճարային համակարգ

Գումար (հազ. ՀՀ դրամ)

Քանակ

1

2

3

4

5

6

7

9

ԱԳՄ (ATM)

հաշվարկային

կանխիկի ելք

արտասահմանում

կոմունալ վճարումներ

Արքա

   

ՊՈՍ (POS) տերմինալ կամ իմպրինտեր

դեբետային

կանխիկի մուտք

Հայաստանում

վարկի մարում

Վիզա

   

վիրտուալ ՊՈՍ (POS)

վարկային

անկանխիկ մուտք

վիրտուալ միջավայր

պետական բյուջե ուղղված վճարում

Մաստերքարտ

   

Բանկային ավտոմատացված մեքենա (automated banking kiosk)

 

վճարում

 

ԱՊՊԱ
/ապահովագրություն

Դայներս քլաբ

   

բանկի գործառնական օր/հաշվառման համակարգ

 

փոխանցում

 

հաշվի ամրագրում
/փոխանցում

Ամեքս

   
       

քարտից քարտ փոխանցում

բանկի ներքին

   
       

դրամական համակարգեր

համատեղված

   
       

ապրանքի, ծառայության դիմաց վճարում

     
       

կանխիկի ստացում

     
       

սոցվճարներ

     
       

աշխատավարձ

     
       

այլ վճարում

     

Բանկի վարչության նախագահ

 _______________

                    (գործադիր տնօրեն)

 Կ.Տ.          Գլխավոր հաշվապահ

 _____________

 

4. Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտերով ՀՀ տարածքում կատարված գործառնություններ

Գործառնության սպասարկման սարքավորում/միջոց

Գործառնության եղանակ

Ծառայության տեսակ

Վճարային համակարգ

Գումար (հազ. ՀՀ դրամ)

Քանակ

1

2

3

4

5

6

ԱԳՄ (ATM)

կանխիկի ելք

կոմունալ վճարումներ

Վիզա

   

ՊՈՍ (POS) տերմինալ կամ իմպրինտեր

կանխիկի մուտք

վարկի մարում

Մաստերքարտ

   

վիրտուալ ՊՈՍ (POS)

վճարում

պետական բյուջե ուղղված վճարում

Դայներս քլաբ

   

Բանկային ավտոմատացված մեքենա (automated banking kiosk)

փոխանցում

ԱՊՊԱ/ապահովագրություն

Ամեքս

   
   

հաշվի ամրագրում/փոխանցում

բանկի ներքին

   
   

դրամական համակարգեր

համատեղված

   
   

ապրանքի, ծառայության դիմաց վճարում

     
   

կանխիկի ստացում

     
   

այլ վճարում

     
           
           
           
           
           
           

Բանկի վարչության նախագահ

_______________

(գործադիր տնօրեն)

 

Կ.Տ.                               Գլխավոր հաշվապահ

_____________»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան