Գլխավոր տեղեկություն
Համար
N 588-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.09/36(1311) Հոդ.592
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2017 թվականի N 588-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԸՆԴՈՒՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՍՏԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններին իրենց կողմից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գներում ներառված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հունիսի 1-ի N 588-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԸՆԴՈՒՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՍՏԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններին (այսուհետ՝ դիվանագիտական ներկայացուցչություններ) իրենց կողմից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գներում ներառված ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) գումարների փոխհատուցման իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը կիրառվում է այն դեպքերում, երբ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների մասով հաշիվ-վավերագրերի դուրսգրման փոխարեն դուրս են գրվել հարկային հաշիվներ կամ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ:

3. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված իմաստն ու նշանակությունը:

4. ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման իրականացման համար դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվները կամ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնները, որոնց մեջ առանձնացված են ԱԱՀ-ի գումարները, ինչպես նաև տեղեկատվություն այն բանկային հաշվեհամարի վերաբերյալ, որին պետք է փոխանցվի ԱԱՀ-ի փոխհատուցման ենթակա գումարը:

5. Հաշվառման վայրի հարկային մարմինը, սույն կարգի 4-րդ կետին համապատասխան, հաշվարկային փաստաթղթերի ստացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև համեմատում է դրանցում ներառված տվյալները հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ: Ուսումնասիրության արդյունքում անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում հաշվառման վայրի հարկային մարմինն ուսումնասիրության ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է դիվանագիտական ներկայացուցչությանը ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցելու մասին եզրակացություն՝ N 1 ձևին համապատասխան, և ներկայացնում է վերադաս հարկային մարմին:

6. Ուսումնասիրությունների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում հաշվառման վայրի հարկային մարմինն ուսումնասիրության ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ վերադարձնելով սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ստացած հաշվարկային փաստաթղթերը:

7. Վերադաս հարկային մարմինը եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է եզրակացության մեջ ներառված տվյալների համապատասխանությունը հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ և դրանց համապատասխանության դեպքում հաշվառում ու յուրաքանչյուր ուրբաթ օր, շաբաթվա ընթացքում ստացված եզրակացությունների հիման վրա, կազմում է դիվանագիտական ներկայացուցչություններին ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցելու մասին ամփոփ տեղեկանք՝ N 2 ձևին համապատասխան, և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Ուսումնասիրությունների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում վերադաս հարկային մարմինն ուսումնասիրության ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է հաշվառման վայրի հարկային մարմնին` վերադարձնելով սույն կարգի 5-րդ կետին համապատասխան ներկայացված եզրակացությունը:

8. Հաշվառման վայրի հարկային մարմինը անհամապատասխանության հայտնաբերման վերաբերյալ տեղեկացումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, անհամապատասխանությունը ճշտելու հնարավորության դեպքում, կատարում է ճշտում և ճշտված եզրակացությունը ներկայացնում է վերադաս հարկային մարմին: Անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ներկայացված հաշվարկային փաստաթղթերի հետ կապված լինելու դեպքում հաշվառման վայրի հարկային մարմինը անհամապատասխանության հայտնաբերման վերաբերյալ տեղեկացումն ստանալուց հետո հետագա ընթացքն իրականացնում է սույն կարգի 6-րդ կետին համապատասխան:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկանքն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարանի միջոցով իրականացնում է ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումը՝ գումարները փոխանցելով համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության բանկային հաշվեհամարին:

10. Դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվների կամ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնների անհամապատասխանությունները վերացնելուց հետո դրանք ներկայացնելը և ԱԱՀ-ի գումարները փոխհատուցելն իրականացվում են սույն կարգին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Վ. Ստեփանյան

Ձև N 1

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ______

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում)

                                  

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպության անվանումը

 

__________________________________________-ը ապրանքների ձեռքբերման,
   (դիվանագիտական ներկայացուցչության անվանումը)  
աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման (ընդգծել) հաշվարկային փաստաթղթերում ներառված ԱԱՀ-ի գումարը ենթակա է փոխհատուցման

NN
ը/կ

Բանկը, որին պետք է փոխանցել փոխհատուցման ենթակա գումարը

Հաշվեհամարը, որին պետք է փոխանցել փոխհատուցման ենթակա գումարը

ԱԱՀ-ի փոխհատուցման ենթակա գումարը (դրամ)

1

2

3

4

       
       
 

Ընդամենը

 

Եզրակացությունը կազմելու ամսաթիվը    ____ _____________ 20___ թ.
Հարկային (տարածքային) տեսչություն     _____________________________________
 

 (անվանումը)

 
Հարկային (տարածքային) տեսչության պետ     ________________________________
   (անունը, ազգանունը և ստորագրությունը)  


Կ.Տ.

Ձև N 2

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ N ___________

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, ամփոփելով ____ _________20 __ թ-ից մինչև ____ _________20 __ թ-ը հարկային մարմիններից ստացված NN_______ եզրակացությունը (եզրակացությունները), տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման (ընդգծել) հաշվարկային փաստաթղթերում ներառված ԱԱՀ-ի գումարները ենթակա են փոխանցման հետևյալ հաշվեհամարներին՝

 

NN
ը/կ

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպության անվանումը, հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում)

Բանկը, որին պետք է փոխանցել փոխհատուցման ենթակա գումարը

Հաշվեհամարը, որին պետք է փոխանցել փոխհատուցման ենթակա գումարը

ԱԱՀ-ի փոխհատուցման ենթակա գումարը (դրամ)

1

2

3

4

5

1.

       

2.

       

3.

     
 

Ընդամենը

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ`

 __________________          ____________________________
   (ստորագրությունը)                         (անունը, ազգանունը)  

_____ ___________ 20 ___ թ.

Կ.Տ.