ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2017 թվականի N 529-Ա
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ԽՈՐԽՈՌՈՒՆՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կազմակերպման վարչության հատուկ բաժնի հրահանգիչ Վահան Խորխոռունուն 2017 թվականի հունիսի 5-7-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Նոգինսկ)՝ «Համալիր Անվտանգություն-2017» Անվտանգության ապահովման միջոցների միջազգային 10-րդ սրահի ցուցահանդեսին մասնակցելու, հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի ֆինանսավորման, փրկարարական համատեղ ուժերի տեխնիկական հզորացման, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից «Ռոսկոսմոսի» տվյալների օգտագործման և այլ հարցերի քննարկման համար:
2. Դավիթ Տոնոյանի, Մուշեղ Ղազարյանի և Վահան Խորխոռունու՝ Ռուսաստանի Դաշնություն (Նոգինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 2 Երևան |