ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՄԻՋԵՎ «ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.
1. Հաստատել 2008 թվականի ապրիլի 8-ին և 9-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև «Ձեռքբերումների և փոխադարձ ծառայությունների մատուցման մասին» համաձայնագրի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ իրականացման կարգավորումը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2008 թ. հունիսի 21 Երևան ՆՀ-165-Ն |