Գլխավոր տեղեկություն
Համար
N 552-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2017-24.08.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.07/35(1310) Հոդ.569
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2017 թվականի N 552-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում 2017 թվականի մայիսի 28-ին կայանալիք սիրիահայ ձեռագործ վարպետների և հրուշակագործների մասնակցությամբ բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 800.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված գնման առարկայի գնումը համարվում է անհետաձգելի և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը գնման գործընթացն իրականացնելու է մեկ անձից գնում կատարելու միջոցով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված ընթացակարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 25

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 25-ի N 552-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 25-ի N 552-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 25-ի N 552-Ն որոշման