ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2017 թվականի N 506-Ա
ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԶԱԽԱՂԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ համահայկական մարզախաղերը կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 31 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԶԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության
վարչության պետ
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարա-
րության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության
վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության
բաժնի պետ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության
հարցերի բաժնի պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի
Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման
վարչության արտաքին ծառայության բաժնի պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի
մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի
բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային
բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
«Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության
ատենապետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|