Basic information
Number
N 318-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.03.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
30.03.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.03.2018
Effective date
31.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2018 թվականի N 318-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 17-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարակից տարածքներում գտնվող անօրինական օբյեկտների ապամոնտաժման աշխատանքների կատարման ընթացքն ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարակից տարածքներում գտնվող անօրինական օբյեկտների ապամոնտաժման աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. մարտի 30
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 30-ի N 318
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ք. Քաբաբյան

- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ, հանձնաժողովի նախագահ

   

Ս. Պողոսյան

- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչության ստուգումների վերահսկողության բաժնի պետ

   

Ն. Մարտիրոսյան

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի պետ

   

Ա. Սողոմոնյան

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության գեոդեզիայի բաժնի պետ

   

Կ. Կոստանյան

- Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

   

Կ. Նավասարդյան

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության նորմատիվատեխնիկական և քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժնի պետ

   

Ա. Արշակյան

- «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Դարբինյան

- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation