Գլխավոր տեղեկություն
Համար
N 489-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2017 թվականի N 489-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Մարդու իրավունքների շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության ութերորդ և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի ութերորդ նիստերին մասնակցելու նպատակով 2017 թվականի մայիսի 28-31-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Պատվիրակությունների՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Վիգեն Քոչարյանինը, Գագիկ Եգանյանինը, Արմենուհի Թանաշյանինը, Լիլիա Հակոբյանինը և Կարեն Բիշարյանինը՝ 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Կարեն Նազարյանինը և Կարինե Սուջյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Նելիկ Մանանդյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին.

4) Վարուժան Ավետիքյանինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարներին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում համապատասխանաբար Վիգեն Քոչարյանի և Կարեն Նազարյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 25

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ Վարչապետի 2017 թ. 
մայիսի 25-ի
N 489-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-30-Ը ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԲՐՅՈՒՍԵԼ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Կ. Նազարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ,
(պատվիրակության ղեկավար)

Վ. Քոչարյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ն. Մանանդյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
իրավաբանական վարչության պետի տեղակալ,
ոստիկանության փոխգնդապետ

Ա. Թանաշյան

 - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի
վարչության կանանց հիմնահարցերի բաժնի պետ

Կ. Սուջյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության
միջազգային կազմակերպությունների
վարչության մարդու իրավունքների բաժնի վարիչ

Կ. Բիշարյան

- ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր
գործերով քննության վարչության պետի տեղակալ
(համաձայնությամբ)

Լ. Հակոբյան

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
(համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի
պաշտոնակատար

Դ. Հարությունյան

 

 

 

Հավելված N 2
ՀՀ Վարչապետի 2017 թ. 
մայիսի 25-ի
N 489-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-31-Ը ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԲՐՅՈՒՍԵԼ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Վ. Քոչարյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ,
(պատվիրակության ղեկավար)

Գ. Եգանյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախա-
րարության միգրացիոն պետական ծառայության պետ

Ն. Մանանդյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
իրավաբանական վարչության պետի տեղակալ,
ոստիկանության փոխգնդապետ

Կ. Բիշարյան

- ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր
գործերով քննության վարչության պետի տեղակալ
(համաձայնությամբ)

Վ. Ավետիքյան

- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական
վարչության պետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի
պաշտոնակատար

Դ. Հարությունյան