Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-1063
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.05.2008-01.07.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.160
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.

I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 17.12.02 ՆՀ-1218-Ն)

2. Առողջապահության նախարարություն

3. Էկոնոմիկայի նախարարություն

4. Արդարադատության նախարարություն

5. Արտաքին գործերի նախարարություն

6. Բնապահպանության նախարարություն

7. Գյուղատնտեսության նախարարություն

8. Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

9. Կրթության և գիտության նախարարություն

10. Մշակույթի նախարարություն

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 17.12.02 ՆՀ-1218-Ն)

12. Պաշտպանության նախարարություն

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 15.04.03 ՆՀ-6-Ն)

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 13.11.02 ՆՀ-1202-Ն)

15. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

151. Տարածքային կառավարման նախարարություն

16. Տրանսպորտի և կապի նախարարություն

17. Քաղաքաշինության նախարարություն

18. Ֆինանսների նախարարություն

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 27.04.05 ՆՀ-74-Ն)

191. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 21.04.08 ՆՀ-85-Ն)

21. Արտակարգ իրավիճակների նախարարություն

(I-ին բաժինը փոփ. 13.11.02 ՆՀ-1202-Ն, 17.12.02 ՆՀ-1218-Ն, 15.04.03 ՆՀ-6-Ն, խմբ. 11.06.03 ՆՀ-50-Ն, 25.12.03 ՆՀ-200-Ն, փոփ., լրաց. 27.04.05 ՆՀ-74-Ն, խմբ., լրաց. 08.06.07 ՆՀ-145-Ն, խմբ. 18.04.08 ՆՀ-80-Ն, խմբ., լրաց. 21.04.08 ՆՀ-85-Ն)

II. Սահմանել, որ մինչև պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի ավարտը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման հետևյալ մարմինները`

1. Ազգային անվտանգության ծառայություն

2. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 27.04.05 ՆՀ-74-Ն)

4. Հարկային պետական ծառայություն

5. Մաքսային պետական կոմիտե

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 27.04.05 ՆՀ-74-Ն)

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

8. Պետական գույքի կառավարման վարչություն

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 27.04.05 ՆՀ-74-Ն)

91. (91 կետն ուժը կորցրել է 08.06.07 ՆՀ-145-Ն)

10. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

11. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե:

(II-րդ բաժինը խմբ. 08.07.02 ՆՀ-1132-Ն, 13.11.02 ՆՀ-1202-Ն, 17.12.02 ՆՀ-1218-Ն, 15.04.03 ՆՀ-6-Ն, լրաց. 11.06.03 ՆՀ-50-Ն, փոփ. 27.04.05 ՆՀ-74-Ն, 08.06.07 ՆՀ-145-Ն, 20.05.08 ՆՀ-121-Ն)

III. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-456 հրամանագիրը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

IV. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
 16 մարտի 2002 թ.
ՆՀ-1063