Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.02.2000
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 փետրվարի 2000 թ.

թիվ 18

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և 2-րդ կետի «զ» ենթակետերը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի բանկերի միության դրական եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար վճարումների հանձնարարականով փոխանցումների իրականացման կարգը» (կցվում է):

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Նախագահ

 Տ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2000 թվականի փետրվարի 1-ի
թիվ 18 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար վճարումների հանձնարարականով փոխանցումների իրականացման

 

Սույն կարգը սահմանում է ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից պարբերաբար վճարումների հանձնարարականով փոխանցումների կատարման կանոնները:

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Պարբերաբար վճարումների հանձնարարականի (այսուհետև՝ ՊՎՀ) շրջանառությունը կանոնակարգվում է սույն կարգով, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքով և իրավական այլ նորմատիվ ակտերով:

1.2. ՊՎՀ-ն վճարման հանձնարարականի տարատեսակ է, որի միջոցով վճարողը բանկին հանձնարարում է իր հաշվից միջոցները հանձնարարականում ֆիքսված գումարի չափով շահառուի օգտին փոխանցել մեկից ավելի անգամ ֆիքսված ժամկետներում կամ ժամանակի որոշակի հատվածում՝ ֆիքսված պարբերականությամբ:

 

2. Պարբերաբար վճարումների հանձնարարականով միջոցների փոխանցումների իրականացումը

 

2.1. Վճարողը ՊՎՀ-ն (2 օրինակից) ներկայացնում է իրեն սպասարկող բանկին: ՊՎՀ-ն պետք է լրացված լինի առանց ջնջումների ու ուղղումների և պարունակի վերջինիս համար սույն կարգի 4.1 կետով սահմանված պարտադիր վավերապայմանները:

2.2. Վճարողի բանկն ստուգում է հանձնարարականի լրացման ճշտությունը և ամբողջականությունը: Վճարողի բանկը մերժում է ոչ ճիշտ, թերի, ջնջումներով և ուղղումներով լրացված հանձնարարականը՝ նշելով մերժման պատճառը:

2.3. ՊՎՀ-ն ընդունելիս վճարողի բանկը դրոշմակնքում է այն՝ նշելով հանձնարարականի ստացման ամսաթիվն ու ժամը, և օրինակներից մեկը վերադարձնում է վճարողին: Գործառնական ժամերից դուրս ստացված հանձնարարականները համարվում են ստացված հաջորդ գործառնական օրվա սկզբին:

2.4. Վճարողի բանկն ստացված ՊՎՀ-ն հաշվառում է վճարումների քարտադարանում (թղթային կամ էլեկտրոնային եղանակով), որտեղ ամրագրվում են կատարման կոնկրետ օրերը և փոխանցվող գումարը:

2.5. Ի կատարումն ՊՎՀ-ի՝ դրանում նախատեսված կատարման օրերին.

ա) վճարողի բանկը լրացնում է համապատասխան մեմորիալ օրդեր, որի հիման վրա վճարողի հաշվից դուրս է գրվում հանձնարարականում նշված գումարը, և այն մուտքագրում է շահառուի հաշվին, եթե շահառուն սպասարկվում է վճարողի բանկում,

բ) վճարողի բանկը կազմում է համապատասխան հանձնարարական (էլեկտրոնային կամ թղթային)՝ ուղղված շահառուի բանկին, եթե շահառուն սպասարկվում է այլ, ոչ թե վճարողի բանկում:

2.6. Եթե կատարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրերին, ապա փոխանցումը վճարողի բանկի կողմից կատարվում է հաջորդ բանկային օրը:

2.7. Վճարողի բանկը պարբերաբար վճարումների հանձնարարականի հիման վրա յուրաքանչյուր անգամ փոխանցում կատարելուց հետո վճարողին տրամադրում է քաղվածք (վերջիններիս միջև համաձայնեցված կարգով և ժամկետներում), ինչը հաստատում է կատարված գործարքը:

2.8. Եթե վճարման օրը վճարողի հաշվին առկա միջոցները չեն բավականացնում փոխանցումն իրականացնելու համար, ապա հանձնարարականով նախատեսված կոնկրետ այդ փոխանցումը վճարողի բանկի կողմից չի կատարվում, ինչի մասին վճարողի բանկը ծանուցում է վճարողին՝ վերջինիս հետ համաձայնեցված եղանակով:

2.9. 2.8 կետը չի վերաբերում այն դեպքերին, երբ վճարողի բանկի և վճարողի միջև գործում է օվերդրաֆտի տրամադրման կամ այլ վարկավորման պայմանագիր:

2.10. ՊՎՀ-ով դրամական միջոցների փոխանցումը բանկերի և վերջիններիս մասնաճյուղերի միջև իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում:

 

3. Պարբերաբար վճարումների հանձնարարականի պայմանների փոփոխությունը կամ հետ կանչումը

 

3.1. Վճարողը կարող է փոփոխել կամ չեղյալ համարել իր կողմից ներկայացված ՊՎՀ-ն՝ ՊՎՀ-ի փոփոխման/չեղյալ համարելու հանձնարարական (2 օրինակից) ներկայացնելով վճարողի բանկին:

3.2. Վճարողի կողմից վճարողի բանկին ներկայացված ՊՎՀ-ի փոփոխման/չեղյալ համարելու հանձնարարականը պետք է լրացված լինի առանց ջնջումների ու ուղղումների և պարունակի վերջինիս համար սույն կարգի 4.2 կետով սահմանված պարտադիր վավերապայմանները, իսկ վճարողի բանկն այն պետք է ստուգի 2.2 կետում սահմանված կարգով:

3.3. ՊՎՀ-ի փոփոխման/չեղյալ համարելու հանձնարարականն ընդունելիս վճարողի բանկը դրոշմակնքում է այն՝ նշելով վերջինիս ստացման ամսաթիվն ու ժամը, և օրինակներից մեկը վերադարձնում է վճարողին: Գործառնական ժամերից դուրս ստացված հանձնարարականները համարվում են ստացված հաջորդ գործառնական օրվա սկզբին:

3.4. Ընդունելով ՊՎՀ-ի փոփոխման/չեղյալ համարելու հանձնարարականը՝ վճարողի բանկը հանձնարարականի պահանջներից ելնելով կա՛մ չեղյալ է համարում համապատասխան ՊՎՀ-ն, կա՛մ վերջինիս հաշվառման քարտադարանում կատարում է նախատեսված փոփոխությունները:

3.5. Վճարողի բանկը պատասխանատվություն չի կրում ՊՎՀ-ով սահմանված իր գործողությունների համար, եթե ՊՎՀ-ի փոփոխման/չեղյալ համարելու հանձնարարականն ստացվել է փոփոխման կամ չեղյալ հայտարարելու ենթակա՝ ՊՎՀ-ով սահմանված գործողությունները կատարելուց հետո:

 

4. Պարբերաբար վճարումների հանձնարարականի և պարբերաբար վճարումների հանձնարարականի փոփոխման/չեղյալ համարելու հանձնարարականի պարտադիր վավերապայմանները

 

4.1. Վճարողի կողմից ներկայացված ՊՎՀ-ն պարտադիր պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները (օրինակելի ձևը կցվում է)`

1) ՊՎՀ-ի համարը,

2) հանձնարարականի ներկայացման ամսաթիվը,

3) այն ամսաթիվը, մինչև որն ընկած ժամանակահատվածում հանձնարարականն ուժի մեջ է գտնվելու,

4) վճարումների կատարման սկիզբը և պարբերականությունը, որտեղ հստակորեն պետք է նշված լինի, թե որ օրվանից է սկսվելու վճարի կատարումը վճարողի բանկի կողմից, և ինչպիսի պարբերականությամբ է այն կրկնվելու,

5) վճարողի անունը, ազգանունը կամ անվանումը,

6) վճարողի բանկի (մասնաճյուղի) անվանումը,

7) վճարողի հաշվի համարը վճարողի բանկում,

8) շահառուի անունը, ազգանունը կամ անվանումը,

9) շահառուի բանկի (մասնաճյուղի) անվանումը,

10) շահառուի հաշվի համարը շահառուի բանկում,

11) վճարման գումարը` թվերով և բառերով,

12) արժույթը` բառերով,

13) վճարման նպատակը,

14) վճարողի ստորագրությունը (եթե վճարողը ֆիզիկական անձ է) կամ վճարողի իրավասու անձի ստորագրությունը (եթե վճարողն իրավաբանական անձ է),

15) վճարողի հարկ վճարողի հաշվառման համարը, եթե վճարումներն ուղղված են Հայաստանի Հանրապետության բյուջե, կամ հանրային ծառայությունների համարանիշը` «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

(4.1-ին կետը խմբ. 14.10.16 N 168-Ն)

4.2. Վճարողի կողմից ներկայացվող ՊՎՀ-ի փոփոխման (չեղյալ համարելու) հանձնարարականը պարտադիր պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները (օրինակելի ձևը կցվում է).

1) ՊՎՀ-ի փոփոխման (չեղյալ համարելու) հանձնարարականի համարը,

2) ՊՎՀ-ի փոփոխման (չեղյալ համարելու) հանձնարարականի ներկայացման ամսաթիվը,

3) վճարողի բանկի անվանումը,

4) վճարողի անվանումը,

5) այն ՊՎՀ-ի համարը և վճարողի բանկ ներկայացման ամսաթիվը, որը պետք է փոփոխվի կամ չեղյալ համարվի,

6) «չեղյալ համարել» տարբերակը կամ «փոփոխել» տարբերակը` ըստ փոփոխվող չափանիշների ցանկի,

7) վճարողի ստորագրությունը (եթե վճարողը ֆիզիկական անձ է) կամ վճարողի իրավասու անձի ստորագրությունը (եթե վճարողն իրավաբանական անձ է):

(4.2-րդ կետը խմբ. 14.10.16 N 168-Ն)

4.3. ՊՎՀ-ն, ՊՎՀ-ի փոփոխման/չեղյալ համարելու հանձնարարականը կարող են ներկայացվել էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով՝ հատուկ ֆորմատներով:

 

5. Այլ պայմաններ

 

5.1. Վճարողի բանկը, ընդունելով վճարողի կողմից ներկայացված ՊՎՀ-ն, վերջինս հաշվառում է 8032 հետհաշվեկշռային հաշվի «պարբերական վճարումների հանձնարարականներ» ենթահաշվում:

5.2. ՊՎՀ-ի սպասարկման ժամկետը լրանալուն պես կամ չեղյալ համարելու դեպքում վճարողի բանկը կրեդիտագրում է 5.1 կետում նշված հաշվի համապատասխան ենթահաշիվը:

5.3. ՊՎՀ-ով վճարումների իրականացման դեպքում վճարողի և ստացողի բանկերի կողմից հաշվապահական ձևակերպումները (բացառությամբ 5.1 և 5.2 կետերում նշվածների) իրականացվում են նույն ձևով, ինչ որ վճարման հանձնարարականներով փոխանցումների ժամանակ:

5.4. Սույն կարգով սահմանված գործողությունները վճարողի բանկի կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում գործում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքով, միջբանկային համաձայնագրերով (պայմանագրերով) սահմանված դրույթները, իսկ առկայության դեպքում՝ նաև բանկի և հաճախորդի միջև կնքված պայմանագրի դրույթները:

 

ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ N
 

 

Ներկայացման ամսաթիվ __ __________ 200_ թ. Ուժի մեջ է մինչև __ __________200_ թ.

 

Կատարման սկիզբը և պարբերականությունը (շաբաթական, ամսական, եռամսյակային, տարեկան)

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

Վճարող

ԳՈՒՄԱՐ (թվերով)

Վճարողի բանկ
ՀՎՀՀ կոդը
               

- -

   
ԴԵԲԵՏ
                       

 - -

       
Շահառու

ԱՐԺՈՒՅԹ

Շահառուի բանկ
ԿՐԵԴԻՏ
                       

  - -

       

ԳՈՒՄԱՐ (բառերով)

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

Վճարման նպատակը

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

Բանկի դրոշմակնիքը և

աշխատակցի ստորագրությունը

 

 

Վճարողի կնիքը և ստորագրությունը

/ __________________ /

Ա կարգի ստորագրություն

Կ. Տ.

/ __________________ /

Բ կարգի ստորագրություն

 

 

 ՓՈՓՈԽՄԱՆ/ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ N __________

 

 

___ ___________ 200_ թ.

Ներկայացման ամսաթիվ

_________________________________ բանկ

Վճարողի բանկի անվանումը

_____________________

Վճարողի անվանումը

 

 Վերաբերում է.

Պարբերական վճարումների հանձնարարական N ______- ին ներկայացված  ___ ______________ 200__թ.

Խնդրում եմ իրականացնել ստորև բերված գործողությունները.

 

 

Չեղյալ համարել

 

Փոփոխել

 

Փոփոխվող չափանիշներ

Սկզբնական տվյալ

Փոփոխված տվյալ

Գումարը    
Վճարման ժամկետը (պարբերականությունը)    
Շահառուի անվանումը (հաշվեհամարը)    
Շահառուի բանկը    
Այլ    

 

Վճարովի բանկի դրոշմակնիքը և

աշխատակցի ստորագրությունը

Վճարողի կնիքը և ստորագրությունը

/ __________________ /

Ա կարգի ստորագրություն

Կ. Տ.

/ __________________ /

Բ կարգի ստորագրություն

 

(կարգը խմբ. 14.10.16 N 168-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.10.2016, թիվ 168-Ն 15.05.2017, թիվ 18
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան