Գլխավոր տեղեկություն
Համար
N 399-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2017-22.12.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2017 թվականի N 399-Ա

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԳՈՒՅՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից հետ ընդունել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 309-Ն, 2015 թվականի հուլիսի 30-ի N 877-Ն, 2011 թվականի նոյեմբերի 24-ի N 1683-Ա, 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1417-Ա, 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1107-Ա, 2014 թվականի մայիսի 8-ի N 506-Ա, 2015 թվականի փետրվարի 5-ի N 187-Ա, 2015 թվականի ապրիլի 2-ի N 486-Ա, 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1401-Ա, 2016 թվականի հունվարի 29-ի N 63-Ա, 2016 թվականի մայիսի 19-ի N 514-Ա, 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1054-Ա և 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 1261-Ա որոշումներով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության տրված գույքը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից ընդունել պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1625-Ն, 2013 թվականի մարտի 28-ի N 303-Ն, 2003 թվականի հոկտեմբերի 23-ի N 1319-Ա, 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1919-Ա, 2007 թվականի փետրվարի 8-ի N 156-Ա և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1484–Ա որոշումներով «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին սեփականության իրավունքով հանձնված, վարկային և նշված ընկերությունների սեփական միջոցներով համալրված ու համայնքներից նվիրատվությամբ ստացված գույքը և վարձակալության իրավունքով հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից հետ ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության տրված գույքին համարժեք գույքը և սեփականության իրավունքով հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 3 հավելվածի:

4. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնել Երևան քաղաքում առկա՝ «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գույքը` համաձայն N 4 հավելվածի:

5. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնել Եղվարդ քաղաքում, Առինջի, Արամուսի, Բալահովտի, Գետամեջի, Զովունու, Կաթնաղբյուրի, Մայակովսկու, Մրգաշենի, Նոր Արտամետի (նախկին Արտամետի), Նոր Գեղիի, Նոր Երզնկայի, Պռոշյանի, Պտղնիի, Ջրվեժի, Գետարգելի (նախկին Ռադիոկայանի), Վերին Պտղնիի, Քանաքեռավանի, Քասախի ջրամբարի, Սաղմոսավանի, Արգավանդի, Բարձրաշենի, Ուշիի, Գեղանիստի, Դիտակի, Նոր Խարբերդի (նախկին Խարբերդի և Խարբերդի զոնալ կայանի փոխարեն), Ջրաշենի, Մերձավանի, Փարաքարի (նախկին Փարաքար և Թաիրով գյուղերի փոխարեն) համայնքներում առկա՝ «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գույքը` համաձայն N 5 հավելվածի:

6. «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից ընդունել և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով հանձնել նշված ընկերությունների տնօրինման տակ գտնված մեքենասարքավորումները՝ համաձայն N 6 հավելվածի:

7. «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից ընդունել և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով հանձնել «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների գրասենյակային գույքը՝ համաձայն N 7 հավելվածի:

8. «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից ընդունել և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով հանձնել «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններում առկա նյութական պաշարները՝ համաձայն N 8 հավելվածի:

9. Երևան քաղաքում առկա՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում չներառված՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից չշահագործվող գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 9 հավելվածի:

10. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրերի իրականացման դեպարտամենտի կողմից շահագործված՝ ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման նպատակով ձեռք բերված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին՝ համաձայն N 10 հավելվածի:

11. «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» ու «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից ընդունել և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով հանձնել ոչ նյութական ակտիվները՝ համաձայն N 11 հավելվածի:

12. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին և առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝

1) սույն որոշման 1-8-րդ կետերում նշված գույքի հանձնումն ու ընդունումը կատարել կողմերի միջև հանձնման և ընդունման ակտերի ստորագրման միջոցով: Հանձնման-ընդունման ակտով ամրագրել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 26-ի N 43-Ա որոշմամբ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված գույքը.

2) հանձնվող-ընդունվող գույքի նույնականացումն ապահովելու նպատակով գույքի հանձնման–ընդունման ընթացքում՝ սույն որոշման հավելվածներում ներկայացված գույքի տեխնիկական բնութագրերը համալրել գույքի նույնականացումն ապահովող լրացուցիչ տեղեկատվությամբ.

3) գործընթացն ավարտելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված գույքի ճշգրտված ցանկը:

13. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 7, 8, 11 հավելվածներով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնվող գույքի հետ կապված իրավահարաբերությունների ծագման պահ է համարվում 2017 թվականի հունվարի 1-ը, և բոլոր տեսակի ձևակերպումները (այդ թվում՝ հաշվապահական հաշվառման) կատարվում են 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 20

Երևան

 

Հավելված N 1 

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի N 399-Ա որոշման

 

Հավելված N 2 

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի N 399-Ա որոշման

 

Հավելված N 3 

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի N 399-Ա որոշման

 

Հավելված N 4 

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի N 399-Ա որոշման

 

Հավելված N 5 

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի N 399-Ա որոշման

 

Հավելված N 6 

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի N 399-Ա որոշման

 

Հավելված N 7 

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի N 399-Ա որոշման

 

Հավելված N 8 

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի N 399-Ա որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի N 399-Ա որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի N 399-Ա որոշման

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի N 399-Ա որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.12.2017, N 1662-Ա 22.12.2017, N 399-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան