Գլխավոր տեղեկություն
Համար
N 367-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2017 թվականի N 367-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՅ ՊԼԱՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՅ ՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 13-ի N 367-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

NN ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արժեքը (դրամ)

1.

3005100000

պոլիէթիլենային ժապավեն

ինքնակպչուն վիրակապական պոլիէթիլենային ժապավեն գլանափաթեթներով

կգ

500

Չինաստան

5329420

2.

3005901000

բամբակյա ժապավեններ

բամբակյա ժապավեններ գլանափաթեթներով

կգ

800

Չինաստան

737632

3.

4806401000

պերգամին թուղթ

պերգամին թուղթ գլանափաթեթով չտպագրված սպեղանու պատրաստման համար

կգ

500

Չինաստան

1168358

4.

4811490000

փաթեթավորման թուղթ

փաթեթավորման թուղթ՝ ոչ սուլֆիտային, կպչուն, տպագրված և ոչ տպագրված

կգ

500

Չինաստան

2565217

5.

3005100000

վիրահատական չհյուսված ժապավեն

ինքնակպչուն վիրահատական չհյուսված ժապավեն գլանափաթեթներով

կգ

500

Չինաստան

3571647

6.

3005100000

մանկական ժապավեն

ինքնակպչուն վիրակապական մանկական ժապավեն գլանափաթեթներով

կգ

100

Չինաստան

2403153

 

Ընդամենը

         

15 775 427

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան