Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-59-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.16/23(613) Հոդ.343
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
08.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ TF 091254 ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ոդ կետով՝ որոշում եմ.

Հաստատել 2008 թվականի մարտի 25-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Օտարերկրյա ներդրումների և արտահանման խրախուսման երկրորդ ծրագրի իրականացման նպատակով տրամադրվող TF 091254 հոլանդական դրամաշնորհի ֆինանսավորման համաձայնագիրը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2008 թ. ապրիլի 8

Երևան

ՆՀ-59-Ն