Գլխավոր տեղեկություն
Համար
N 371-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2017 թվականի N 371-Ա

 

ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Ասոսիեթիդ թելեվիժն ինթերթեյնմենթ» (Assօiated Televisiօո Iոtertaimeոt) ընկերության նախագահ Դեվիդ ՄակՔենզիի հետ հանդիպելու, Հայաստանում կինոյի և հեռուստատեսության դպրոցի հիմնադրման խնդիրները քննարկելու, նախագծի իրականացման տեխնիկական և ֆինանսական մանրամասները հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ 2017 թվականի ապրիլի 10-14-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում» միջոցառումների համար նախատեսված հատկացումների հաշվին, իսկ ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 14

Երևան