Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 92
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2016-16.08.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.10.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2015 թվականի

թիվ 92

քաղ. Աստանա

 

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԵՏԵՐԻ (ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿԻՉ ԿԵՏԵՐԻ) ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՇԵՆՔԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԻՊԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 20-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 60-րդ կետին համապատասխան և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 1-ին ենթակետի իրագործման նպատակով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ բույսերի կարանտինի համար նախատեսված կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նյութատեխնիկական հագեցվածությանն ու սարքավորվածությանը ներկայացվող պահանջները։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 688 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության արտաքին սահմանով անցման կետերում իրականացվող սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական և տրանսպորտային հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, տարածքների և շինությունների սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող միասնական տիպային պահանջներում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) I բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 կետով.

«21 Բույսերի կարանտինի համար նախատեսված նոր կառուցվող կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նյութատեխնիկական հագեցվածությունը, սարքավորվածությունը և բույսերի կարանտինի համար նախատեսված գործող կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) վերակառուցումն անցման կետերում իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների կողմից՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14 թիվ 92 որոշմամբ հաստատված՝ բույսերի կարանտինի համար նախատեսված կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նյութատեխնիկական հագեցվածությանն ու սարքավորվածությանը ներկայացվող պահանջները:».

բ) հանել 3-րդ կետի տասնյոթերորդ պարբերությունը.

գ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Բուսասանիտարական հսկիչ կետի՝ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) կազմակերպման համար անհրաժեշտ շենքերը, կառույցներն ու շինությունները, այդ թվում՝ անցման կետում հսկիչ կետի տեղակայման դեպքում, սարքավորվում են համալիր կերպով՝ հաշվի առնելով այդ կետի (անցման կետի) հետագա զարգացման հնարավորությունը՝ առանց խախտելու դրա գործունեությունը։

Բուսասանիտարական հսկիչ կետի նախագծման ժամանակ աշխատանքային տեղերի թիվը որոշվում է՝ ելնելով «վեց քառակուսի մետր մեկ աշխատանքային տեղի համար» նորմատիվից։

դ) ուժը կորցրած ճանաչել 19-րդ կետը,

ե) 25-րդ կետում՝

վեցերորդ պարբերությունից հանել «և բույսերի կարանտինի համար նախատեսված սահմանային կետի (բուսասանիտարական հսկիչ կետի)» բառերը,

յոթերորդ և ութերորդ պարբերություններից հանել «, ԲԿՍԿ (ԲՀԿ)» բառերը։

3. Սահմանել, որ սույն Որոշմամբ հաստատված պահանջները չեն տարածվում բույսերի կարանտինի համար նախատեսված կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) վրա դրանց՝ մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելը սկսված վերակառուցման ժամանակ։

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Վ. Դիլ

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի
2015 թվականի հոկտեմբերի 14-ի
թիվ 92 որոշմամբ