Գլխավոր տեղեկություն
Համար
N 424-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2017.05.03/4(89) Հոդ.444
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2017 թվականի N 424-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետին, 11-րդ հոդվածի 6-րդ և 16-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման 29-րդ կետը «(եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան նախատեսված չէ)» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված պետական արտահանման վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորում ծրագրի» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 25

Երևան

  

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 13-ի N 424-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 13-ի N 424-Ն որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 13-ի N 424-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 13-ի N 424-Ն որոշման

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 13-ի N 424-Ն որոշման

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 13-ի N 424-Ն որոշման

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 13-ի N 424-Ն որոշման

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 13-ի N 424-Ն որոշման