ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2017 թվականի N 353-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ (ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագրով նախատեսված երկրորդ մասնաբաժնի ստացման համար անհրաժեշտ գործողությունների կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գործողությունների կատարման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և գերատեսչությունների ղեկավարներին՝ յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 10 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. ապրիլի 10-ի N 353-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ (ընթացիկ գործառնություններ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN ը/կ |
Թիրախը |
Ծրագրային գործողությունները |
Պատասխանատու գերատեսչությունը |
Փաստաթղթային ապացույցը |
Կատարման վերջնաժամկետը |
1. |
Հանրային ֆինանսների կառավարման և հանրային ծառայությունների կարգավորման բարելավում |
1) Բոլոր պետական մարմինների համար ծրագրային բյուջետավորման իրականացման ուղեցույցները պետք է հրապարակված լինեն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարի հրաման ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական կայքերում հրապարակում և համապատասխան հրամանների ընդունում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի համապատասխան հրամանների ընդունում |
20.09.2017 թ.
30.09.2017 թ.
30.09.2017 թ. |
2) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից պետք է իրականացված լինի իր թափանցիկության ու հաշվետվողականության բարելավմանն ու անկախության մակարդակի բարձրացմանն ուղղված` ՀՀ կառավարության հաստատած ծրագիրը: |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ (համաձայնությամբ) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
ՀՀ կառավարության կողմից համապատասխան օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ներկայացում Ազգային ժողով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշում |
ՀՀ կառավարության հաստատված ծրագրով նախատեսված օրենքների նախագծերը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց և ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետ | ||
3) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից պետք է ընդունված լինեն «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» որոշումը և պայմանագրերի օրինակելի ձևերը: |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշում |
Կատարված է: | ||
4) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բյուջեն 2018 թ-ի համար պետք է ավելացված լինի՝ ՀՀ կառավարության հաստատած ծրագրի պահանջների բավարարումն ապահովելու համար: |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագիծ |
ՀՀ կառավարության հաստատված ծրագրով նախատեսված օրենքների նախագծերը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց և ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետ | ||
2.
|
Ավելացած ֆինանսավորում և բարելավված գործառնություններ ճանապարհային ոլորտում |
5) 2018 և 2019 թթ-ի համար ճանապարհների պահպանման բյուջեն 2016 թ. համեմատ ավելացվել է, համապատասխանաբար, 47%-ով և 82 %-ով՝ չհաշված դոնորների ֆինանսավորումը: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (այսուհետ՝ ՄԺԾԾ) և ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագիծ |
31.10.2017 թ. |
6) ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պետք է կնքած լինի ճանապարհների վերականգնման առնվազն մեկ պայմանագիր, որում արտացոլվում են նոր նվազագույն պահանջները։ |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրաման |
30.06.2017 թ. | ||
7) ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պետք է կնքած լինի (i) կատարողականի վրա հիմնված առնվազն մեկ պայմանագիր (ii) արժեքի ինդեքսավորմամբ առնվազն մեկ պայմանագիր, (iii) առնվազն մեկ պայմանագիր՝ ստանդարտ 5 տարիներից տարբերվող ժամանակահատվածի համար, (iv) պարբերական պահպանման առնվազն մեկ պայմանագիր։ |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից համապատասխան պայմանագրերի կնքում |
30.06.2017 թ. | ||
8) «ՀայԱվտոՃան»-ը պետք է տեղադրած լինի երթևեկության ինտենսիվության հաշվարկի առնվազն 10 նոր կայան և կատարի առնվազն 1200 կիլոմետր ծածկող` ճանապարհային ծածկույթի ուսումնասիրություն։ |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն |
Համապատասխան հաշվետվության ներկայացում Ասիական զարգացման բանկին |
30.09.2017 թ. | ||
9) ՀՀ կառավարությունը պետք է իրականացրած լինի «ՀայԱվտոՃան»-ի գործառույթների ուսումնասիրություն «ՀայԱվտոՃան»-ի կազմակերպական կառուցվածքի ուժեղացման և որոշումների կայացման թափանցիկության, կարողությունների և շահագործման արդյունավետության բարձրացման նպատակով: |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն |
ՀՀ կառավարության որոշում |
31.07.2017 թ. | ||
3. |
Ֆինանսավորման ավելացում և գործառնությունների բարելավում ջրային ոլորտում |
10) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն պետք է պայմանագիր կնքած լինի անկախ ընկերության հետ՝ վարձակալության պայմանագրի շրջանակներում հիմնական կատարողական ցուցանիշների հետ մասնավոր վարձակալի համապատասխանությունն աուդիտի ենթարկելու նպատակով, և վարձակալը պետք է նշանակած լինի ֆինանսական աուդիտորի։ |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` ապահովել համապատասխան պայմանագրի կնքումը և ֆինանսական աուդիտորի նշանակումը |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նամակ |
31.05.2017 թ. |
11) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներդրումների պլանավորման և գույքի կառավարման վարչությունում պետք է նշանակված լինեն առնվազն 12 արհեստավարժ աշխատողներ, և վարչությունը պետք է ունենա իր լիազորություններն իրականացնելու ուղեցույցներ: |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի որոշում |
31.05.2017 թ. | ||
12) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն պետք է մշտադիտարկած լինի ջրային ոլորտի ռազմավարության իրականացումը և արդյունքների մասին հաշվետվությունը պետք է ներկայացրած լինի կառավարությանը։ |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
ՀՀ կառավարության արձանագրային որոշում |
30.06.2017 թ. | ||
13) ՀՀ կառավարությունը պետք է պատրաստած լինի ջրահեռացման օրենսդրական փոփոխությունների նախագիծը՝ ջրահեռացման կառավարումը բարելավելու համար: |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ կառավարության արձանագրային որոշում |
31.07.2017 թ. | ||
4. |
Էլեկտրաէներգետիկայի ոլորտում մրցակցության մակարդակի բարձրացում և եկամուտների ձևավորում |
14) ՀՀ կառավարության համաձայնություն էլեկտրաէներգիայի շուկայի նոր կառուցվածքի վերաբերյալ և գործողությունների ժամկետային ծրագրի հաստատում՝ էլեկտրաէներգիայի նոր մրցակցային շուկա ներդնելու համար: |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն |
ՀՀ կառավարության արձանագրային որոշում |
30.06.2017 թ. |
15) ՀՀ կառավարությունը «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը պետք է ներկայացրած լինի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։ |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն |
ՀՀ կառավարության արձանագրային որոշում |
30.06.2017 թ. | ||
16) ՀՀ կառավարությունը պետք է ներկայացրած լինի ցանցային կանոնակարգ՝ անդրսահմանային և միջպետական առևտրի հնարավորություն ստեղծելու նպատակով: |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշում |
30.06.2017 թ. | ||
17) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է ներդրած լինի շուկայի կանոններ էլեկտրաէներգիայի մրցակցային առևտրի համար և ապահովի բաշխման սակագնի կիրառումը: |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով(համաձայնությամբ) |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշում |
Կատարված է: | ||
18) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն՝ յուրաքանչյուրն իր մասով, իրականացնում են ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկայի ոլորտներում մասնավոր գործընկերների հետ կնքված պայմանագրերի հետ կապված պայմանական պարտավորությունների վերաբերյալ ուսումնասիրություններ և արդյունքները ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարություն: |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից համապատասխան ուսումնասիրությունների արդյունքների ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարություն |
15.05.2017 թ. | ||
19) ՀՀ ֆինանսների նախարարությունը պետք է իրականացրած լինի պայմանական պարտավորությունների վերաբերյալ ուսումնասիրությունը՝ էլեկտրաէներգետիկայի և ջրամատակարարման ոլորտներում մասնավոր կոնտրագենտների հետ կնքված պայմանագրերի հետ կապված։ |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՄԺԾԾ |
10.07.2017 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|