ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2017 թվականի N 353-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 77 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 30-ի «Նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը հաստատելու մասին» N 77 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշման 1-ին կետով հաստատված անվանացանկի վերնագրում «փոխարինման» բառը փոխարինել «փոխարինելու կամ վերադարձնելու» բառերով.
2) որոշման նախաբանը «Սպառողների իրավունքների» բառերից հետո լրացնել «պաշտպանության» բառով.
3) որոշման 1-ին կետով հաստատված անվանացանկի`
ա. 3-րդ կետը «Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ օծանելիքի» բառերով,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ և այլն), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ:»,
գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք:»,
դ. 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ե. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 10 Երևան |