Գլխավոր տեղեկություն
Համար
N 403-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2017-28.07.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.04.26/26(1301) Հոդ.432
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 2017 թվականի N 403-Ն

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել `

1) կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 21

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 20-ի N 403-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) և օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը:

2. Կուսակցությունն իր հաշվետվությունը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը պարտավոր է տեղադրել նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am)՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմանը համապատասխան:

3. Կուսակցությունն իր հաշվետվությունը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը սույն կարգին համապատասխան հրապարակելուց և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո պարտավոր է հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ից ոչ ուշ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն (այսուհետ՝ վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն):

4. Հաշվետվությունը ներկայացվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն թղթային տարբերակով՝ դրան կցելով զանգվածային լրատվության միջոցներով հրապարակման փաստը վկայող ապացույցը, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժնի կողմից տրված համապատասխան փաստաթղթի պատճենը, օրենքով սահմանված դեպքերում նաև աուդիտորական եզրակացության պատճենը:

5. Հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) տեղադրելու, ինչպես նաև վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնելու համար կազմվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N 403-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հաշվետվության ձևի հիման վրա: Հաշվետվության սկզբում նշվում են այն ներկայացնելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը: Հաշվետվության բոլոր էջերն ստորագրվում են կուսակցության իրավասու պաշտոնատար անձի կողմից:

6. Կուսակցության հաշվետվությունը պետք է տվյալներ ներառի հաշվետու տարվա ընթացքում կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև ունեցած գույքի մասին` նշելով դրա արժեքը:

7. Կուսակցության ստացած նվիրատվությունների աղբյուրը` անկախ արժեքից, նշվում է կուսակցության հաշվետվությունում:

8. Կուսակցության կողմից նախընտրական քարոզչության նախապատրաստման և իրականացման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 20-ի N 403-Ն որոշման

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ո Ւ Թ Յ Ա Ն   Ձ Ե Վ

 

կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների ԵՎ ծախսերի, ինչպես նաԵՎ գույքի մասին

 

_______________ կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը 20__ թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎՈՒՄ ՄՈՒՏՔ ԱՐՎԱԾ ԵՎ ԾԱԽՍՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Աղբյուրները

Քանակը

Արժեքը
(հազ. դրամ)

Հատկացման ձևը (կանխիկ/փոխանցում, բանկային հաշիվ/դրամարկղ)

Այլ տվյալներ

1. Նախորդ տարվանից առաջացած մնացորդը հունվարի 1-ի դրությամբ

       

2. Մուտքի վճարներ

       

3. Անդամակցության վճարներ

       

4. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ (նշել նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)`
1)
2)
3)

       

5. Իրավաբանական անձանց նվիրատվություններ (նշել նվիրատուի անվանումը, գտնվելու վայրը)`
1)
2)
3)

       

6. Օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում

       

7. Քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերից (նշել գործարքը կամ աղբյուրը)`
1)
2)
3)

       

8. Ընդամենը մուտք արված դրամական միջոցներ

       

9. Ֆիզիկական անձանց տրված վճարներ (աշխատավարձ, ծառայությունների մատուցման վճարներ)

       

10. Սոցիալական վճարներ

       

11.Գույքի վարձակալության վճար (նշել գույքի անվանումը, վարձակալության ժամկետները)`
1)
2)
3)

       

12. Կոմունալ վճարումներ (նշել կոմունալ սպասարկման անվանումը)`
1)
2)
3)

       

13. Հարկեր և տուրքեր (նշել հարկատեսակը)՝
1)
2)
3)

       

14. Գույքի ձեռքբերման համար կատարված ծախսեր (նշել գույքի անվանումը և քանակը)`
1)
2)
3)

       

15. Տրանսպորտային ծախսեր

       

16. Գործուղման ծախսեր

       

17. Այլ ծախսեր

       

18. Ընդամենը ծախսված դրամական միջոցներ

       

19. Մնացորդը տարվա վերջում

       

___________________________________________________________________________

Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)

 անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ

 

Աղբյուրները

Քանակը

Արժեքը
 (հազ.դրամ)

Գույքի անվանումը, հասցեն, համառոտ նկարագիր, չափսերը

Այլ տվյալներ

1. Առկա անշարժ գույքը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ

       

2. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ (նշել նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)`
1)
2)
3)

       

3. Իրավաբանական անձանց նվիրատվություններ (նշել նվիրատուի անվանումը, գտնվելու վայրը)`
1)
2)
3)

       

4. Քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերից (նշել գործարքը կամ աղբյուրը)`
1)
2)
3)

       

5. Ընդամենը

       

___________________________________________________________________

Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)

 անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ

 

Աղբյուրները

Քանակը

Արժեքը (հազ.դրամ)

Գույքի անվանումը, մակնիշը և սերիան, թողարկման տարեթիվը

Այլ տվյալներ

1. Առկա շարժական գույքը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ

       

2. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ (նշել նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)`
1)
2)
3)

       

3. Իրավաբանական անձանց նվիրատվություններ (նշել նվիրատուի անվանումը, գտնվելու վայրը)`
1)
2)
3)

       

4. Քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերից (նշել գործարքը կամ աղբյուրը)`
1)
2)
3)

       

5. Ընդամենը

       

___________________________________________________________________

Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)

 անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը

 

ՕՏԱՐՎԱԾ ԿԱՄ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

Գույքի անվանումը

Քանակը

Արժեքը

Օտարման ձևը

Այլ տվյալներ

1.

       

2.

       

3.

       

___________________________________________________________________

Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)

անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.05.2021, N 716-Ն 28.07.2022, N 403-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան