ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2017 թվականի N 336-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ) ՎԵԿՏՈՐԱՅԻՆ ՖՈՐՄԱՏՈՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ԹԵՄԱՏԻԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 16.3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված պայմանագրի հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված պայմանագրի պատվիրատու կարող են հանդիսանալ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանների) ամբողջ տարածքի վեկտորային ֆորմատով բազային և թեմատիկ տեղեկատվության սկզբնական քարտեզ ձեռք բերած անձինք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 5 Երևան |
Հավելված N 1 |
Օրինակելի ձև
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N______
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ` ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ) ՎԵԿՏՈՐԱՅԻՆ ՖՈՐՄԱՏՈՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ԹԵՄԱՏԻԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
քաղ. Երևան |
___ __________ 20 թվական |
□
Իրավաբանական անձանվանումը _____________________________________________________
գրանցման համարը __________________________
գտնվելու վայրը _____________________________,
որի անունից □ կանոնադրության և □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`
անունը __________________________
ազգանունը ______________________________
հայրանունը ______________________________
հաշվառման հասցեն ______________________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները |
_____________________________ (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) |
□
Ֆիզիկական անձանունը ________________________
ազգանունը ______________________________
հայրանունը ______________________________
հաշվառման հասցեն ______________________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները |
_____________________________ (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) |
(այսուհետ` պատվիրատու) մի կողմից, և
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե), ի դեմս ________________________________________________________________-ի, որը գործում է ________________________________________________________ հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Համաձայն սույն պայմանագրի՝ կոմիտեն պարտավորվում է պատվիրատուի պահանջով պատվիրատուին ____ _______________20____թ. տրամադրված տեղեկատվության (կադաստրային քարտեզի բազային և թեմատիկ տեղեկատվության սկզբնական տրամադրում վեկտորային ֆորմատով) պարբերական թարմացման ծառայության համար նախատեսված վճարումը կատարելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 336-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան, պատվիրատուին տրամադրել
□ ՀՀ_____________ մարզի ______________________ համայնքի
□ Երևան քաղաքի _____________________ վարչական շրջանի կադաստրային քարտեզի բազային և թեմատիկ տեղեկատվությունը՝ վեկտորային ֆորմատով (այսուհետ` տեղեկատվություն):
1.2. Տեղեկատվությունը կոմիտեի կողմից տրամադրվում է շեյփ (shp) կամ դի վի ջի/դի իքս էֆ/դի ջի են (dwg/dxf/dgn) ֆորմատներով էլեկտրոնային կրիչներով (խտասկավառակի (CD-ի) վրա կամ USB կրիչով):
1.3. Ծառայությունները մատուցված են համարվում կոմիտեի կողմից տեղեկատվությունը պատվիրատուին տրամադրվելու պահից: Տրամադրված տեղեկատվության հնարավոր տեխնիկական թերությունների մասին պատվիրատուն պարտավոր է հայտնել 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Տրամադրված տեղեկատվության տեխնիկական թերությունների մասին պատվիրատուի կողմից նշված ժամկետում չհայտնվելու դեպքում տեղեկատվությունը համարվում է տեխնիկապես անթերի տրամադրված:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Կոմիտեն իրավունք ունի տրամադրված տեղեկատվությունը պատվիրատուի կողմից երրորդ անձանց փոխանցվելու դեպքում պատվիրատուից պահանջելու կոմիտեին պատճառված վնասին համապատասխան փոխհատուցում։
2.2. Կոմիտեն պարտավորվում է՝
2.2.1. պատվիրատուի կողմից տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը կոմիտեին փոխանցվելուց և տեղեկատվության դիմում ներկայացվելուց հետո պատվիրատուին տրամադրել տեղեկատվությունն ամբողջ ծավալով՝ սույն պայմանագրի 1.1-ին և 1.2-րդ կետերով սահմանված եղանակով.
2.2.2. սույն պայմանագրի 1.3-րդ կետով սահմանված ժամկետում պատվիրատուի դիմելու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում անհատույց վերացնել տրամադրված տեղեկատվության՝ հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները.
2.2.3. սույն պայմանագրի 2.3.2-րդ կետով նախատեսված դեպքում պատվիրատուին վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը՝ վճարված գումարի վերադարձման մասին պատվիրատուի դիմումը կոմիտե ներկայացնելու օրվան հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
2.3. Պատվիրատուն իրավունք ունի՝
2.3.1. տեղեկատվությունն ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում պահանջելու անհատույց վերացնել ստացված տեղեկատվության՝ հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները.
2.3.2. կոմիտեի կողմից սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունների խախտման դեպքում պահանջելու վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը:
2.4. Պատվիրատուն պարտավորվում է՝
2.4.1. վճարել տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը.
2.4.2. ստացված տեղեկատվությունը չփոխանցել երրորդ անձանց:
3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱՐԳԸ
3.1. Մեկ համայնքի (Երևան քաղաքում՝ վարչական շրջանի) տեղեկատվության վճարի չափը և դրա տրամադրման ժամկետը սահմանված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3.2. Տեղեկատվության վճարի չափը չի կարող պայմանավորվել տրամադրվող նյութերի ծավալի կամ համայնքում ընդգրկված բնակավայրերի քանակից:
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անժամկետ:
4.2. Սույն պայմանագիրն ամբողջությամբ վաղաժամկետ դադարեցնել ցանկացող կողմը պետք է դրա մասին գրավոր հայտնի մյուս կողմին՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
4.3. Պայմանագիրն ամբողջությամբ կարող է վաղաժամկետ լուծվել՝
1) կողմերի համաձայնությամբ.
2) կոմիտեի կողմից՝ միակողմանի, եթե պատվիրատուի կողմից խախտվի սույն պայմանագրի 2.4.2-րդ կետում նշված պարտավորությունը.
3) պատվիրատուի կողմից՝ միակողմանի, եթե կոմիտեի կողմից խախտվի սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունները:
5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:
7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
7.1. Սույն պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավերական է, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:
7.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:
8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ |
ԿՈՄԻՏԵ |
___________________________ |
___________________________ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ) ՎԵԿՏՈՐԱՅԻՆ ՖՈՐՄԱՏՈՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ԹԵՄԱՏԻԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) հիման վրա տեղեկատվության (այսուհետ՝ տեղեկատվություն) տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Տեղեկատվությունը տրամադրվում է առանց սկզբնական տեղեկատվության և սկզբնական տեղեկատվությունում ժամանակագրական փոփոխությունների դիտարկման ծրագրային հնարավորության՝ սկզբնական տեղեկատվությունում կատարված բոլոր լրացումների ու փոփոխությունների հաշվառմամբ: Սույն կետի իմաստով սկզբնական տեղեկատվություն է համարվում տեղեկատվություն հայցող անձին «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 16.3-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան տրամադրված համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզի բազային և թեմատիկ տեղեկատվությունը:
3. Սույն կարգով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման կողմից (այսուհետ` ստորաբաժանում):
II. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
4. Տեղեկատվությունը տրամադրվում է հայցող անձի կողմից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված դիմումի հիման վրա, որում նշվում են՝
1) տեղեկատվություն հայցող անձի տվյալները՝
ա. ֆիզիկական անձանց դեպքում` դիմողի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության հասցեն, փաստաթղթի անվանումը, սերիան և համարը),
բ. իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը.
2) համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) անվանումը, որի մասով պահանջվում է տեղեկատվությունը.
3) պայմանագրի ամսաթիվը և դրա համարը.
4) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
5) դիմումը ներկայացնելու ամսաթիվը.
6) դիմողի ստորագրությունը:
5. Դիմումին կից ներկայացվում է տեղեկատվության տրամադրման վճարի մուծման անդորրագիրը:
6. Տեղեկատվությունը տրամադրվում է շեյփ (shp) կամ դի վի ջի/դի իքս էֆ/դի գը են (dwg/dxf/dgn) ֆորմատներով էլեկտրոնային կրիչներով (խտասկավառակի (CD-ի) վրա կամ USB կրիչով)՝ դիմումը ներկայացնելու 2-րդ աշխատանքային օրվա դրությամբ առկա տվյալներով:
7. Տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը, իսկ դիմողի ցանկությամբ` նաև դիմումը ներկայացվելու օրվա հաջորդ աշխատանքային օրը` տեղեկատվության վճարի նկատմամբ կիրառելով երկու գործակիցը:
8. Տեղեկատվությունը կարող է տրամադրվել փոստային կապի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 100-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ընդ որում, տեղեկատվության առաքման հասցեն պայմանագրում նշված հասցեի հետ չհամընկնելու դեպքում տեղեկատվությունը դիմողին փոստով չի առաքվում:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.08.2024, N 1303-Ն | 23.08.2024, N 336-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|