Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 99-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.14/37(1312) Հոդ.177.2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.04.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մայիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017185

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 ապրիլի 2017 թ.

թիվ 99-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով արժեթղթերի հաշվառման համակարգում արժեթղթերով գործարքների վերաբերյալ գրանցումների իրականացման գործընթացը դարձնել ավելի դյուրին և նվազ ծախսատար,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 176-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ««Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 272-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Թողարկողը սույն կանոնակարգով նախատեսված հանձնարարականները, հարցումները և արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնությունների կատարման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը և տեղեկատվությունը Կենտրոնական դեպոզիտարիային է ներկայացնում այն հաշվի օպերատորի միջոցով (միջնորդությամբ), որի հետ կնքվել է սույն կանոնակարգի 9-րդ գլխով նախատեսված պայմանագիրը, բացառությամբ սույն կանոնակարգի 4.1-րդ և 19.1-րդ կետերով նախատեսված դեպքերի:»,

2) 4.1-րդ կետում «4-րդ կետով սահմանված պահանջից» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջներից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. մայիսի 3

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան