Basic information
Number
ՀՕ-300-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.493
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
23.03.2018
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
30.03.2018
Effective date
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն օրենսգրքի 31-35-րդ հոդվածներին համապատասխան` հողային հարաբերությունների կարգավորման, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների, օգտագործման ու գնի վերաբերյալ տեղեկատվության կառավարման, ինչպես նաև իր իրավասության սահմաններում պետական վերահսկողության իրականացման մասով կառավարման լիազոր մարմինը Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն է:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 61-րդ հոդվածում՝

1) վերնագիրը և առաջին պարբերությունը «հողամասերի» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ կառուցապատված) մասնավորեցումն ու» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի) օտարման դեպքում՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ սույն օրենսգրքով և օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 30

Երևան

ՀՕ-300-Ն

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation