Գլխավոր տեղեկություն
Համար
N 610-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2016 թվականի N 610-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 24 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում օտարելու նպատակով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառումից հանելու հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

4. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ «ԳԱԶ-3102» մակնիշի, 029 OO 01 պետհամարանիշի և «ՊԵԺՈ 406» մակնիշի, 066 OO 01 պետհամարանիշի տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են դուրսգրման:

(4-րդ կետը լրաց. 13.04.17 N 395-Ա)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հունիսի 9-ի N 610-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ 24 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

NN
ը/կ

Տրանսպորտային
միջոցի
անվանումը

Պետհամարանիշը

Թողարկման տարեթիվը

Սկզբնական արժեքը
(հազ. դրամ)

Հաշվեկշռային արժեքը

1.

ՈՒԱԶ-452 B

106 ՕՕ 01

1983 թ.

186.8

0

2.

ԶԻԼ-431412

063 ՕՕ 01

1986 թ.

467.6

0

3. (կետը չեղյալ է ճանաչվել 13.04.17 N 395-Ա)

4.

ԳԱԶ-2412

033 ՕՕ 01

1987 թ.

265.2

0

5.

ԳԱԶ-31029

108 ՕՕ 01

1993 թ.

345.7

0

6.

ԳԱԶ-31029

009 ՕՕ 01

1993 թ.

0

0

7.

ՎԱԶ-2121

055 ՕՕ 01

1993 թ.

1388.9

0

8.

ՄԻՑՈՒԲԻՇԻ (Mitsubishi Galant)

070 ՕՕ 01

1998 թ.

5980.3

0

9.

ԳԱԶ-3102

102 ՕՕ 01

1999 թ.

3464.8

0

10.

ԳԱԶ-3102

888 ՕՕ 01

1999 թ.

3464.8

0

11.

ԳԱԶ-3102

076 ՕՕ 01

1999 թ.

3464.8

0

12.

ԳԱԶ-3102

074 ՕՕ 01

1999 թ.

3464.8

0

13.

ԳԱԶ-3110

071 ՕՕ 01

1999 թ.

3503.7

0

14.

ԳԱԶ-3110

107 ՕՕ 01

1999 թ.

3451.7

0

15.

ԳԱԶ-3110

082 ՕՕ 01

1999 թ.

3451.7

0

16. (կետը չեղյալ է ճանաչվել 13.04.17 N 395-Ա)

17.

ԳԱԶ-3110-121

087 ՕՕ 01

2003 թ.

3954.0

0

18.

ԳԱԶ-3110-121

013 ՕՕ 01

2003 թ.

3954.0

0

19.

ԳԱԶ-3102-121

015 ՕՕ 01

2003 թ.

5357.8

0

20.

ԳԱԶ-3102-121

078 ՕՕ 01

2003 թ.

5357.8

0

21.

ԳԱԶ-3102-121

105 ՕՕ 01

2003 թ.

5357.8

0

22.

ԳԱԶ-3102-121

114 ՕՕ 01

2003 թ.

5357.8

0

23.

ԳԱԶ-3102-121

058 ՕՕ 01

2003 թ.

5357.8

0

24.

 ԳԱԶ-3102-121

112 ՕՕ 01

2003 թ.

5357.8

0

(հավելվածը փոփ. 13.04.17 N 395-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան