Գլխավոր տեղեկություն
Համար
N 178-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 27 փետրվարի 2017 թվականի N 178-Ա

 

 ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՆ, ԱՐՏԱԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ԵՎ ԼԱՐԻՍԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 29.03.17 N 305-Ա)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ, հաշվառման և սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լարիսա Հարությունյանին 2017 թվականի ապրիլի 20-24-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)՝ Համաշխարհային Բանկի խմբի և Արժույթի Միջազգային Հիմնադրամի գարնանային հանդիպումներին մասնակցելու համար:

(1-ին կետը լրաց. 29.03.17 N 305-Ա)

2. Վարդան Արամյանի, Արտակ Մարությանի և Լարիսա Հարությունյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը լրաց. 29.03.17 N 305-Ա)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 27

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.03.2017, N 305-Ա 30.03.2017, N 178-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան