Գլխավոր տեղեկություն
Համար
N 460-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.07/35(1310) Հոդ.480
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 2017 թվականի N 460-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1268-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) N 1 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների քաղաքացիների, ինչպես նաև ճամփորդական փաստաթղթերով ճանապարհորդող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար դիմում` համաձայն N 1 ձևի.».

2) N 1 հավելվածի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար դիմում` համաձայն N 2 ձևի.

4) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման համար դիմում` համաձայն N 3 ձևի.».

3) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.

«2. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացին դիմում չի լրացնում:».

4) որոշման ամբողջ տեքստում «դիմում-հարցաթերթիկ» բառերը փոխարինել «դիմում» բառով.

5) որոշման N 1 հավելվածի N 2 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 2

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Ես` -----------------------------------------------------------------------------------------------,

խնդրում եմ ինձ տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա

------------- օր ժամկետով:

Անհրաժեշտ փաստաթղթերը կցում եմ:

 

 Դիմողի ստորագրությունը`  ---------------------------------
   -------------- 20  թ.
 Ծառայողական նշումների համար՝  
 

 ».

 

6) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 3 ձևով.

 

«Ձև N 3

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Ես` -----------------------------------------------------------------------------------------------,

խնդրում եմ ինձ տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա

------------- օր ժամկետով:

Անհրաժեշտ փաստաթղթերը կցում եմ:

 

Դիմողի ստորագրությունը` ---------------------------------
-------------- 20  թ.»,
Ծառայողական նշումների համար՝

».

 

7) N 2 հավելվածի 10-րդ կետի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 6

Երևան