ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 մարտի 2017 թ. |
թիվ 15-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 117 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով անվանման և գտնվելու վայրի փոփոխության հիմքով ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման «ՇԱՆՍ ՄԵԴԻԱ» (նախկին անվանումը՝ «ՈՒԼԻՍ ՄԵԴԻԱ») ՍՊ ընկերության 2017 թվականի մարտի 21-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ՇԱՆՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հայտը և վերաձևակերպել ռադիոհաղորդումների հեռարձակման թիվ 117 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից։
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Բունիաթյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|