Գլխավոր տեղեկություն
Համար
N 704-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.15/67(366) Հոդ.827
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2009 թվականի N 704-Ն

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 27.04.17 N 440-Ն)

 

Հիմք ընդունելով «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 9-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) (ենթակետն ուժը կորցրել է 27.04.17 N 440-Ն)

(1-ի կետը փոփ. 27.04.17 N 440-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 2

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 704-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ

 

1. Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձը (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ ստանալու նպատակով սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում պարտադիր նշվում են`

1) իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրի պատճենը, հաշվառման և բնակության վայրերը (եթե տարբեր են) և գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը.

2) գյուղացիական արտադրանք արտադրելու նպատակով համատեղ գործունեության պայմանագիր կնքած ֆիզիկական անձանց դեպքում` պայմանագրի պատճենը.

3) օրգանական գյուղատնտեսական գործունեության վարման տարածքի (հողատարածք, պահեստ, արտադրամաս և այլն) սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերի պատճենները.

4) առկա բուսատեսակների, կենդանիների և մեղվափեթակների քանակությունը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 451-Ն որոշմամբ հաստատված անվանացանկում (այսուհետ` թույլատրելի նյութերի ցանկ) չընդգրկված նյութերի վերջին անգամ օգտագործման տարեթիվը:

(1-ին կետը փոփ. 29.03.12 N 367-Ն, փոփ., լրաց. 27.04.17 N 440-Ն)

2. Սերտիֆիկացման մարմինը երկօրյա ժամկետում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և դրական եզրակացության դեպքում`

1) (ենթակետն ուժը կորցրել է 27.04.17 N 440-Ն)

2) տնտեսավարող սուբյեկտի հետ կնքում է «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տալու մասին» պայմանագիր, եթե տնտեսավարող սուբյեկտը ծավալում է օրգանական գյուղատնտեսության օրենսդրությանը համապատասխան գործունեություն:

(2-րդ կետը փոփ. 27.04.17 N 440-Ն)

3. Եթե տարվա ընթացքում բոլոր աշխատանքները կատարվել են օրգանական գյուղատնտեսության մասին օրենսդրությանը համապատասխան, ապա սերտիֆիկացման մարմինը տնտեսավարող սուբյեկտին տալիս է oրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ, որում պարտադիր նշվում են`

1) սերտիֆիկատի համարը.

2) արտադրողի անունը, ազգանունը (անվանումը) և հաշվառման կամ գտնվելու վայրը.

3) գործունեության ոլորտը (բուսաբուծություն, անասնապահություն, վերամշակում, մեղվաբուծություն).

4) տվյալ տարում արտադրված արտադրանքի խմբաքանակի համարը և քանակը (քաշը).

5) արտադրանքը ճանաչվել է օրգանական, թե անցումային շրջանի օրգանական.

6) սերտիֆիկացման մարմնի անվանումը, գտնվելու կամ գործունեության իրականացման վայրը, հավատարմագրման վկայականի համարը.

7) սերտիֆիկացման մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացված դիտարկումների օրերը.

8) սերտիֆիկացման մարմնի կողմից կիրառված տեխնիկական կանոնակարգերը և ստանդարտները.

9) սերտիֆիկացման մարմնի տնօրենի ստորագրությունը և կնիքը.

10) սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագիրը, եթե այն առկա է.

11) սերտիֆիկատի գործողության ժամկետը:

4. Սերտիֆիկացման մարմինն օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցամատյանում գրանցելու, գրանցումից հանելու, սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում` եռօրյա ժամկետում պաշտոնական գրությամբ տեղեկացնում է գրանցամատյանը վարող պետական կառավարման լիազոր մարմնին:

5. Սերտիֆիկացման մարմինը գրանցամատյանը վարող պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը՝

1) տնտեսավարող սուբյեկտ իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի, այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.

2) իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ բնակության ու հաշվառման վայրը (եթե տարբեր են) և գործունեության իրականացման վայրը.

3) տնտեսավարող սուբյեկտի հեռախոսահամարը.

4) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը.

5) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի համարը.

6) օրգանական (անցումային շրջանի օրգանական) ճանաչված արտադրանքի արտադրման ամսաթիվը, տեսակը, խմբաքանակի համարը և քանակը (քաշը).

7) սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման ամսաթիվը:

(5-րդ կետը լրաց. 27.04.17 N 440-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև

 

Հ Ա Յ Տ

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ

1. _________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 

2. _________________________________________________________

(իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը,

 

___________________________________________________________

իսկ ֆիզիկական անձի դեպքում` հաշվառման և բնակության վայրը (եթե տարբեր են) և գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)

 

___________________________________________________________

 

___________________________________________________________

 

Իրավաբանական անձի պետական գրանցման/անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը   □□□□□□□□□

3. Իմ կողմից գործունեություն ծավալած տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 451-Ն որոշմամբ հաստատված անվանացանկում չընդգրկված նյութ վերջին անգամ օգտագործվել է ............. թվականին:

4. Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են`

1) անձնագրի պատճենները, իսկ գյուղացիական արտադրանք արտադրելու նպատակով համատեղ գործունեության պայմանագիր կնքած ֆիզիկական անձանց դեպքում` պայմանագրի և անձնագրի պատճենները.

2) օրգանական գյուղատնտեսական գործունեության վարման տարածքի (հողատարածք, պահեստ, արտադրամաս և այլն) սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերի պատճենները.

3) տեղեկանք առկա բուսատեսակների, կենդանիների և մեղվափեթակների քանակությունների մասին:

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում նշված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ:

5. Տալիս եմ իմ համաձայնությունը՝ հայտում նշված անձնական տվյալները գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին փոխանցելու համար 

(լրացվում է միայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից):

 

___________________

___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

____ _____________ 20 թ.

 

 

(ձևը լրաց., փոփ. 27.04.17 N 440-Ն)

(հավելվածը փոփ. 29.03.12 N 367-Ն, փոփ., լրաց. 27.04.17 N 440-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 704-Ն որոշման

 

Ձև

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_189

 

Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանը կիրառելի է միայն օրգանական եղանակով արտադրված և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ ստացած արտադրանքի համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 704-Ն որոշման

 

Ձև

 

Ս Ե Ր Տ Ի Ֆ Ի Կ Ա Տ

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

N …………

 

Ներմուծեք նկարագրությունը_189

Սույն սերտիֆիկատը վկայում է, որ գործելով _______________________________

 

______________________________________________________ոլորտում,

(գործունեության ոլորտը)

____________________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի հաշվառման կամ գտնվելու վայրը, անունը, ազգանունը (անվանումը)

 

կողմից 200 թ. արտադրված ___________________________________________

(խմբաքանակի համարը և քանակը (քաշը)

____________________________________________________________

(արտադրանքի տեսակը)

 

ճանաչվել է _____________________________________________ արտադրանք:

(օրգանական (անցումային շրջանի օրգանական)

 

Սերտիֆիկացման մարմնի`

Անվանումը ____________________________________________________

Գտնվելու կամ

գործունեության

իրականացման վայրը ______________________________________________

հավատարմագրման վկայականի համարը __________________________________

Տարվա ընթացքում կատարվել է ______ դիտարկում

___________________________________________________________

(դիտարկումների օրերը)

___________________________________________________________

 

___________________________________________________________

(նշումներ սերտիֆիկացման մարմնի կողմից կիրառված տեխնիկական կանոնակարգերի կամ ստանդարտների մասին)

 

Տնօրեն ___________________

___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

Ներմուծեք նկարագրությունը_190

Կ.Տ.

 

Տրված է … ……………. 200 թ.

Ուժի մեջ է մինչև …. ………....200 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 704-Ն որոշման

 

Ձև

 

Ս Ե Ր Տ Ի Ֆ Ի Կ Ա Տ

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 27.04.17 N 440-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.04.2017, N 440-Ն 04.05.2017, N 704-Ն
29.03.2012, N 367-Ն 21.04.2012, N 704-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան